Ըստ պաշտոնական տվյալների՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 150 հազ. մարդ։ Սա, ակնհայտորեն, հետևանք է նախագահի ու վարչապետի «բարեշրջման»։ Մարդիկ լավ կյանքից չէ, որ գնում են ու համալրում Տիգրան Սարգսյանի«Հայկական աշխարհը»։
Փոքր ու միջին բիզնեսին գործնականում զրկել են գոյատևելու հնարավորությունից, ու դա է պատճառը, որ հաճախ ենք հանդիպում «վաճառվում է» գրառմանը։ Մարդիկ վաճառում են ու հեռանում։
Հետևություններ անելու և իրոք փոխվելու փոխարեն հՍերժ Սարգսյանն ընտրել է լրիվ այլ ճանապարհ։ Նա հեռացող 150 հազ.–ի դեմ հանել է իր հաճախորդներին և մարդկանց ուղեղների լվացման միջոցով փորձում է խուսափել պատասխանատվությունից ու վերարտադրվել։
Իշխանական քարոզչամեքենայի տարածած կոդերի համաձայն՝ երկրում տիրող վիճակի համար պատասխանատու են օլիգարխ կոչվածները, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու բոլոր այն մարդիկ, ովքեր դժգոհ են վարվող ուղեգծից։ Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը, «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» ծրագրի շրջանակներում, ներկայացվում է որպես արդարադատության առաջամարտիկ ու «չար օլիգարխների» դեմ կռվի ելած գործիչ։ Ստացվում է, որ մեղավոր են բոլոր, բացի Սերժ Սարգսյանից։ Իրականության ավելի աղճատված պատկեր դժվար էր պատկերացնել։
Քաղաքական ու լրատվական դաշտը հիմա լցված են տարբեր տրամաչափի հաճախորդներով, որոնց վրա դրված է հանրային ուշադրությունը բուն խնդիրներից շեղելու և Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովելու գործառույթը։
«150 վարձկանն ընդդեմ 150 հազ. արտագաղթածների» մոդելը կյանքի կոչելու համար Բաղրամյան 26–ում որոշել են ստեղծել մեդիակայսրություն, որպեսզի գեբելսյան քարոզչության և բոլշևիկյան մեթոդաբանության օգնությամբ ստի ու կեղծիքի արտադրությամբ և տարածմամբ զբաղվեն։
Րաֆֆի Հովհաննսյանի մարդկային որակների հանգույն որոշ ժառանգականներ, «քաղաքացիական ակտիվիստներ», արամզավենիչներ, դավիթշահնազարյաններ, հմայակհովհաննսիյաններ, «անկախ» լրատվամիջոցներ, «վերլուծաբաններ»՝ սրանք բոլորը զբաղված են տեղեկատվական աղբ արտադրելով ու Սերժ Սարգսյանի համար պաշտպանիչ վահանի դեր կատարելով։
Մոտ 150–հոգանոց համույթ ներկայացնող Սերժի «ժողգործիքները» փորձում են 150 հազ. մարդու «շուխուռ» անել և տեղեկատվական «սպամի» միջոցով «մուտիլովկաներ» տարածել։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը 150 հազ. արտագաղթողի դեմ հանել է իր 150 հաճախորդներին։
Եթե հարցը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, ապա Սարգսյանի հաշվարկները հետևյալն են. ավելի հեշտ է մի 150 հոգու գնել, ամենօրյա ռեժիմով նրանց «ռասկրուտկա» անել և քսի տալ քաղաքական հակառակորդների ու ներկա ուղեգծից դժգոհող հանրային լայն շերտերի վրա, քան երկրում ստեղծել այնպիսի բիզնես միջավայր, որը չի ենթադրի «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցում և պատճառ չի դառնա 150 հազ. արտագաղթողի։ Սերժը, ըստ այդմ, ընտրել է էժան ճանապարհը և չի հրաժարվել իր բուն ծրագրից։
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ծրագրի դեմ ու «ընդդիմադիր» դիրքերից գեղամյանություն են անում Սերժ Սարգսյանի համար, իշխանության հետ համատեղ պատասխանատվություն են կրում երկրից անվերադարձ հեռացած 150 հազ.–ի և Հայաստանի թուլացման հարցերում։
Սերժ Սարգսյանի քարոզչագործիքի վերածված 150 մարդիկ պետք է իմանան, որ իրենց օրվա հացը 150 հազ. արտագաղթողի հաշվին են վաստակում և մի օր պատասխան են տալու «Որքան երկրին վատ, այնքան դժգոհողները շատ, և հետևաբար՝ պատվերներն առատ ու մեզ լավ» կարգախոսով առաջնորդվելու համար։
Այս արատավոր քաղաքականությունը կանգնեցնելու համար հարկավոր է ընդամենը ճեղքել 150 հոգու օգնությամբ սարքած քարոզչական պատնեշն ու 2013թ.ն տապալել կավե ոտքերով հսկային։ Հաջողության հասնելու բոլոր նախադրյալները կան։
Սերժ Սարգսյանի 150-ն ընդդեմ 150 հազարի
Ըստ պաշտոնական տվյալների՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 150 հազ. մարդ։ Սա, ակնհայտորեն, հետևանք է նախագահի ու վարչապետի «բարեշրջման»։ Մարդիկ լավ կյանքից չէ, որ գնում են ու համալրում Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհը»։

Կարեն Հակոբջանյան