ՀՀ Քննչական գլխավոր վարչության պետ. «Փուչիկների գործով» մեղադրանք չի առաջադրվելու ո´չ լիցքավորողի, և ոչ էլ պատվիրողների նկատմամբ»
ՀՀ Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործի ընթացքին։ Համբարձումյանը նշել է, որ միջադեպի վերաբերյալ պարզաբանումը ոստիկանությունն արդեն իսկ տվել է, ապա հավելել է, թե «փուչիկների գործով» մեղադրանք չի առաջադրվելու ո´չ լիցքավորողի, և ո՛չ էլ պատվիրողների նկատմամբ:
Միաժամանակ, հարցին, թե ովքե՞ր են փուչիկների լիցքավորումը պատվիրողները, Համբարձումյանը խուսափել է պատասխանել՝ ասելով, թե այս պահին ոչինչ այլևս չի կարող ասել, քանի որ քննություն է ընթանում:

7or.am