Լրահոս

01.06.2009 18:36


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղագիտական ազգային կենտրոն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղագիտական ազգային կենտրոն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Գեղագիտական ազգային կենտրոնում կազմակերպված «Ես օրինական պետության քաղաքացին եմ» թեմայով հանրապետական ցուցահանդես։
Ցուցահանդեսին նախորդել է հանրապետական մրցույթ, որին բոլոր մարզերից մասնակցել են 5-11-րդ դասարանների աշակերտներ։ Նրանք նկարների միջոցով աշխատել են ներկայացնել իրենց պատկերացումները ՀԴՄ երեւույթի մասին, պատկերել, թե ինչպես մեր քաղաքացիները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին։ Լավագույն է ճանաչվել երկու աշխատանք, եւս 5-ն արժանացել է մրցանակի։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացի դաստիարակելը չափազանց պատասխանատու գործ է, եւ այդ գործը սկսվում է առաջին հերթին դպրոցից, երբ երեխաներն իրենց գիտակցում են որպես քաղաքացի, որպես երկրի տեր եւ հասկանում են, թե պետությունն ինչպես է կառուցված, ինչ կառույցների միջոցով է աշխատում, ինչպես են ձեւավորվում պետության եկամուտները։ Այսօրվա միջոցառումն ունի նաեւ դաստիարակչական բովանդակություն, այսպես անկաշկանդ ձեւով երեխաների մոտ նաեւ խաղի տեսքով ձեավորվում են ուժեղ պետություն ունենալու սկզբունքները եւ դրան հասնելու ճանապարհը»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը