Արտահերթ խորհրդարանական ընտրությունները իշխանությա՞նն են ձեռնտու
«Հայելի» ակումբում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե իշխանությունը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու երկու սցենար ունի, քանի որ խորհրդարանական հերթական ընտրությունները 2012թ. մայիսին են։
Սցենարներից առաջինը հերթական, այլ ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալն է, ինչը նշանակում է գնալ բլից-քրիգ։ Սցենարը, ըստ նրա, պետք է գծվի հետևյալ կերպ՝ մայիսին խորհրդարանական ընտրություններ են, այնպես են սառեցնում բոլորին, որ ուշքի չեն գալիս, անմիջապես դրանից հետո սկսվում է նախագահական քարոզարշավը, և հաջողվում է իրականացնել բլից-քրիգ։ Այդ սցենարը, սակայն, ըստ Հ. Հովհաննիսյանի, մեծ ռիսկայնություն է պարունակում, քանի որ խորհրդարանական ընտրություններն իշխանությունների համար շատ դժվար են լինելու։ Նա համոզված է, որ հետընտրական ցնցումներն անխուսափելի են.
-Եթե իշխանությունները գնացին 2012թ. մայիսի հերթական ընտրություններին, չի հասցնելու ձևավորել կառավարություն և վերցնել իրավիճակը վերահսկողության տակ։ Անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո գալիս են (հիշեք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ առաջադրվեց՝ հոկտեմբերին) առաջադրումները։ Այսինքն, հետընտրական ցնցումների ժամանակաշրջանը և նախագահական քարոզարշավի և առաջադրումների սկիզբը ժամանակագրական առումով համընկնելու են,-ասել է Հմայակ Հովհաննիսյանը և հավելել, թե այդտեղ գալիս է երկրորդ սցենարը որդեգրելու գայթակղությունը, այսինքն' արտահերթ ընտրությունների գնալը։
Արտահերթ ընտրությունները, նրա խոսքերով, իշխանությանը ձեռնտու են, քանի որ դրանց դեպքում նա հնարավորություն է ստանում սպրինտի միջոցով՝ 40 օրում, պատրաստվել ընտրություններին։
-Բնականաբար, իշխանությունն ավելի մեծ հնարավորություններ ունի սպրինտի դեպքում։ Հավանականությունն այն է, որ երկրորդ տարբերակը կլինի մոտավորեպաս ապրիլի 10-ին, խորհրդարանը կլուծարվի, և այս տարվա մայիսին արտահերթ ընտրություններ կկազմակերպվեն։ Արտահերթ ընտրությունների գնալու դեպքում իշխանություններին կարող է հաջողվել ընդդիմության հետ գլխավոր մենամարտը տեղափոխել ոչ թե նախագահական ընտրություններ, այլ խորհրդարանական,-կարծիք է հայտնել Հմայակ Հովհաննիսյանը:
Նա հավելել է, թե արտահերթ ընտրությունների դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորելու է ՀԱԿ-ի ցուցակը, իսկ հերթական ընտրությունների դեպքում, ինքը 99%-ով վստահ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի գլխավորի այդ ցուցակը՝ պատճառաբանելով. «Ավազակապետությունն ի վիճակի չէ նորմալ ընտրություններ անցկացնել, նախագահական ընտրություններին մնում է ընդամենը 3-4 ամիս, և ես կգնամ նախագահական ընտրությունների ու հաղթելու դեպքում կցրեմ այդ խորհրդարանը, որը ձևվավորվելու է ավազակապետության կողմից և այլն»։
Հ. Հովհաննիսյանը նշել է նաև, որ իրեն զարմացնում է, թե ինչո՞ւ է ընդդիմությունը մտածում, որ արտահերթ ընտրությունները լինելու են իր օգտին։
Նույն ասուլիսին, հակադարձելով Հմայակ Հովհաննիսյանին, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, թե արտահերթ ընտրությունների պատճառ ինքը չի տեսնում։

7or.am