Լևոն Տեր–Պետրոսյան. «ՀԱԿ դաշինքի ցուցակում ընդգրկված բոլոր ավագանու թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից»
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ընթացքում պաշտոնապես հայտարարել է, որ իրենք հրաժարվում են Սերժ Սարգսյանի հետ որևէ պայմանով երկխոսության գնալու։
- Մենք բազմիցս ասել ենք, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու և քաղաքապետի օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում՝ մենք պատրաստ ենք նստել բաց, հրապարակային երկխոսության Սերժ Սարգսյանի հետ։ Սերժ Սարգսյանը մեր պայմաններից մեկը ձեռ առավ՝ դա քաղբանտարկյալների հարցն էր, մյուսը՝ ուղղակի բռնաբարեց և բռնի, բիրտ ուժով իրականացրեց Հայաստանի պատմության ամենաայլանդակ ընտրությունը,-ասել է նա։
- Կոնգրեսի անդամ կուսակցությունների որոշմամբ՝ ՀԱԿ դաշինքի ցուցակում ընդգրկված բոլոր ավագանու թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից,-ասել է նա։ Իսկ ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների արձանագրած արդյունքները Լևոն Տեր-Պետրոսյանը համարել է ծիծաղելի։
- Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ-ը դիտորդական առաքելությունը ընտրությունից ընտրություն պրոգրես՝ առաջընթաց, է արձանագրում և՛ ընտրությունների որակի, և՛ Հայաստանում ժողովրդավարության կայացման առչությամբ։ Բայց մենք տեսնում ենք, որ իրականում յուրաքանչյուր հաջորդ ընտրություն շատ ավելի այլանդակ է լինում՝ քան նախորդը։

Հեղինե Հարությունյան