Լրահոս

24.07.2012 14:09


Թատերագետ. «Ինչո՞վ են զբաղված մեր թատրոնների ղեկավարները. մրցանակների բաշխում և նման բաներ»

Թատերագետ. «Ինչո՞վ են զբաղված մեր թատրոնների ղեկավարները. մրցանակների բաշխում և նման բաներ»

Թատերագետ Արա Խզմալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձել է  Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

–Այսօր թատրոնն էլ չի կատարում իր առաքելությունը: Ինչո՞վ են զբաղված մեր թատրոնների ղեկավարները. մրցանակների բախշում և նման բաներ։ Հենց թատրոնն էլ այն վայրն է, որտեղից սկսվում է ամեն ինչ»,-ասել է թատերագետը՝ հավելելով, թե  խոսքը ոչ բոլոր արվեստագետների մասին է։

Խզմալյանը նշել է, որ աշխարհն այսօր ապրում է մի ժամանակաշրջանում, երբ բողոքի անսպասելի զանգվածային բռնկումները կարող են առաջ բերել լուրջ ցնցումներ.

–Հիվանդ ժամանականերում ենք ապրում, երբ մարդիկ կորցնելու բան չունեն, երբ մարդիկ ապագայի հեռանկարներ չունեն, իսկ մարդկանց այդ տեսակն ամենավտանգավորն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը