«Ժառանգության» փոխնախագահը Սերժ Սարգսյանի քայլը համարում է տղամարդկային
-Ժողովուրդն իմաստուն մի խոսք ունի՝ սխալի կեսից հետ դառնալն էլ տղամարդկություն է,-անդրադառնալով նախօրեին Կիպրոսում հայ-թրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։
-Նախագահը վերջին 2-3 ելույթներում, որտեղ նա անդրադարձ է կատարում հայ-թուրքական հարաբերություններին, արդեն անուղղակիորեն ասում է, որ Թուրքիայի հետ նախաձեռնողական քաղաքականությունը եղել է սխալ,և այդքան համարձակություն ունի, ի պատիվ իրեն, խոստովանելու այդ սխալը,-նշել էՌ. Հակոբյանը՝ հավելելով, որ այդ տղամարդկային քայլն ամբողջական կլինի, եթե նախագահը հայտարարի հայ-թրքական արձանագրությունները հետ կանչելու մասին։
«Ժառանգության» փոխնախագահը Սերժ Սարգսյանի քայլը համարում է տղամարդկային
-Ժողովուրդն իմաստուն մի խոսք ունի՝ սխալի կեսից հետ դառնալն էլ տղամարդկություն է,-անդրադառնալով նախօրեին Կիպրոսում հայ-թրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։
-Նախագահը վերջին 2-3 ելույթներում, որտեղ նա անդրադարձ է կատարում հայ-թուրքական հարաբերություններին, արդեն անուղղակիորեն ասում է, որ Թուրքիայի հետ նախաձեռնողական քաղաքականությունը եղել է սխալ, և այդքան համարձակություն ունի, ի պատիվ իրեն, խոստովանելու այդ սխալը,-նշել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ այդ տղամարդկային քայլն ամբողջական կլինի, եթե նախագահը հայտարարի հայ-թրքական արձանագրությունները հետ կանչելու մասին։
7or.am