Աշխարհ

25.07.2012 16:09


Ալի Խամենեի. «ԱՄՆ–ն ու Իսրայելը Իրանի վրա հարձակվելու համար չունեն անհրաժեշտ համարձակություն»

Ալի Խամենեի. «ԱՄՆ–ն ու Իսրայելը Իրանի վրա հարձակվելու համար չունեն անհրաժեշտ համարձակություն»

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ճնշումների ուժեղացումը չի կարող ստիպել իրենց հրաժարվել միջուկային ծրագրերից։ Ըստ ZMAN.com-ի՝ Խամենեին ընդգծել է, որ ԱՄՆ–ի և Իսրայելի գլխավորությամբ Իրանի հակառակորդների ճամբարը օրեցօր թուլանում է։ «ԱՄՆ–ն ու Իսրայելը Իրանի վրա հարձակվելու համար չունեն անհրաժեշտ համարձակություն»,–ասել է Խամենեին։

Երկրի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, Իրանի հոգևոր առաջնորդը նաև ասել է. «Մեր թշնամիները հայտարարում են Իրանի դեմ պատժամիջոցների ուժեղացման մասին։ Սակայն, մենք ոչ միայն չենք քննարկում այդ հարցը, այլև մեծ վստահությամբ շարունակում ենք ազգային ծրագրերի իրագործոմը»։

Այս խորագրի վերջին նյութերը