Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին՝ Ռուզան Ազիզյանը, «7 օրին» դատի է տվել (տե՛ս http://7or.am/am/news/view/37282/)։
Հիշեցնենք, որ ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևանի Մոնթե Մելքոնյանիանվան թիվ 11 դպրոցում փող են հավաքում ծնողներից։ Մենք այդ ահազանգը, ինչպես նաև հետագայում Ազիզյանի փաստաբանից ստացված հերքում–պատասխանը տեղադրել էինք։ Այսինքն մենք գործել ենք օրենքով սահմանված կարգով։ Թե ինչ հիմքով են մեզ դրանից հետո դատի տալիս, կպարզենք դատավարության ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 27–ին, ժամը 14:00–ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավորը Ա. Կուբանյանն է։
Ի դեպ, երբ տեղադրում էինք ներկայանալ չցանկացող քաղաքացիների ահազանգը, բացարձակապես տեղյակ չէինք, որ տիկին Ազիզյանը ընտրական գործընթացների ակտիվ մասնակից է։ Պարզվում է, որ «7 օրին» դատի տվողը բազմազբաղ անձնավորություն է և ներգրավված է եղել ընտրական հանձնաժողովում որպես նախագահ։ Իսկ թե ինչպես են տեղի ունենում ընտրությունները Հայաստանում և ինչպիսի դերակատարում են ստանձնում հանձնաժողովների նախագահները, բոլորին է հայտնի։
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/05 ընտրական տեղամասի նախագահ Ռուզանն Ազիզյանը այսօր ԿԸՀ-ում «Ժառանգության» անդամ Զոյա Թադեւոսյանին սպառնաց զանգահարել ՀՀ նախագահին: «Ես հենց հիմա կզանգահարեմ ՀՀ նախագահին, բոլորին կասեմ, որ դուք խոչընդոտում եք մեր աշխատանքը: Ի՞նչ ստուգումներ եք կատարում»,- ասաց Ռուզաննա Ազիզյանը եւ կոպիտ տոնով տիկին Թադեւոսյանին դուրս հրավիրեց ընտրական տեղամասից:
Տիկին Թադեւոսյանը ահազանգ էր ստացել, որ թիվ 7/5 տեղամասում ոչ թե 1000 ընտրող է մասնակցել ընտրությանը, այլ 500 եւ ցանկանում էր ստուգել փաստաթղթերը, որին ընդդիմանում էր հանձնաժողովի նախագահը: Ի դեպ, այս ընտրական տեղամասում մինչ մեր ժամանելը արդեն դուրս էին հանել ՀԱԿ-ի վստահված անձ Ալլա Սարդարյանին:
«Առավոտվանից Ռուզաննա Ազիզյանը սպառնում է Սերժ Սարգսյանին զանգել: Նա եւ Սերժ Սարգսյանը համակուրսեցիներ են եղել»,-ասաց Ալլա Սարդարյանը:
Մեր ներկայությամբ էլ տիկին Ազիզյանը վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց, իսկ թե ում` դժվար է ասել: «Այստեղ ինչ որ մեկը եկել է եւ հետն էլ լրագրողներ է բերել: Մեզ թույլ չեն տալիս աշխատել»,-ասաց նա:
Ի դեպ, 7/05 ընտրական տեղամասում «Ընտրությունը քոնն է» ՀԿ դիտորդներից մեկը անսպասելի սկսեց վիճաբանել Զոյա Թադեւոսյանի հետ եւ պաշտպանել հանձնաժողովի նախագահին:
Տիկին Թադեւոսյանը, ուշադրություն չդարձնելով իրեն ուղղված վիրավորանքներին, ստուգեց անհրաժեշտ փաստաթղթերը եւ մեզ տեղեկացրեց, որ այդ ժամին ընտրություններին մասնակցել է այնքան ընտրող, որքան ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Ազիզյանը:
Քիչ ուշ մեր տեսախցիկը արձանագրեց այն պահը, երբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դուրս էր գալիս թիվ 07/05 ընտրական տեղամասից: Դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Ազիզյանը զանգահարեց եւ մարդ հրավիրեց` ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանին կարգի հրավիրելու համար: «Տիկին Ազիզյանը պարզվում է, որ ոչ թե Սերժ Սարգսյանին էր զանգահարում, որ գան ինձ հետ հաշվեհարդար տեսնեն, այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նա շքախմբով շրջում է հաշվեհարդար լինելու համար»,- «Ա1+»-ին ասաց Զոյա Թադեւոսյանը` հիշեցնելով, որ որպես ԿԸՀ անդամ` նա իրավունք ունի շրջել ցանկացած ընտրական տեղամասում, ստուգել ցանկացած փաստաթուղթ` անկախ նրանից դա որեւէ մեկին դուր է գալիս, թե ոչ:
«Ալո, ՀՀ նախագա՞հն է» (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին՝ Ռուզան Ազիզյանը, «7 օրին» դատի է տվել (տե՛ս http://7or.am/am/news/view/37282/)։
Հիշեցնենք, որ ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում փող են հավաքում ծնողներից։ Մենք այդ ահազանգը, ինչպես նաև հետագայում Ազիզյանի փաստաբանից ստացված հերքում–պատասխանը տեղադրել էինք։ Այսինքն մենք գործել ենք օրենքով սահմանված կարգով։ Թե ինչ հիմքով են մեզ դրանից հետո դատի տալիս, կպարզենք դատավարության ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 27–ին, ժամը 14:00–ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավորը Ա. Կուբանյանն է։
Ի դեպ, երբ տեղադրում էինք ներկայանալ չցանկացող քաղաքացիների ահազանգը, բացարձակապես տեղյակ չէինք, որ տիկին Ազիզյանը ընտրական գործընթացների ակտիվ մասնակից է։ Պարզվում է, որ «7 օրին» դատի տվողը բազմազբաղ անձնավորություն է և ներգրավված է եղել ընտրական հանձնաժողովում որպես նախագահ։ Իսկ թե ինչպես են տեղի ունենում ընտրությունները Հայաստանում և ինչպիսի դերակատարում են ստանձնում հանձնաժողովների նախագահները, բոլորին է հայտնի։
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ա1+» կայքի պատրաստած ռեպորտաժը, որը վերաբերում է 2009 թվականի Երևանի ավագանու ընտրություններին (տե՛ս http://www.a1plus.am/am/politics/2009/05/31/ruzan-azizyan)։
«Ալո, ՀՀ նախագա՞հն է»