Ինչպես հայտնի է, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լքեց ՀԱԿ–ը և հայտարարեց, որ գնում է «փողոցը» գրավելու և ավելի արմատական դիրքերից հանդես գալու։ Այդ հայտարարությունից հետո նա մեկ–երկու էքսկլուզիվ հարցազրույց տվեց նախագահականի տակ աշխատող կայքերից մեկին ու անհետացավ ճիշտ այնպես, ինչպես ընտրությունների օրն անհետանում էին կնիքները։
Մինչ Արամը փորձում է «գրավել» փողոցը և «արմատական» դիրքերից գրոհել նախագահական նստավայրը, նրա եղբայր Արմենն անկեղծորեն բացում է փակագծերը և ցույց տալիս, թե ինչն ինչոց է։
«Սերժ Սարգսյանը եղել է մեր ընտանիքի բարեկամը՝ թե Վազգենի կենդանության օրերին, թե՛ հետո, և ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում այն զարմանքը, որ կա այլոց մեջ այս առնչությամբ։ Կապը ծնողներիս հետ նա պահել է միշտ. անգամ, երբ մայրս հանգստանում էր Դիլիջանում, այցելում էր նրան, Ղարաբաղ գնալիս մտնում էր Վազգենի թանգարան։ Ասեմ շատ կարճ, այո, անտարբեր չի եղել նա մեր ընտանիքի նկատմամբ ե՛ւ Վազգենի ժամանակ, ե՛ւ հետո, նրա համար Վազգենը միշտ կենդանի է եղել, իսկ այդ մոտեցումն ինձ համար ամենակարևորն է աշխարհում, վեր ամեն ինչից»,– «տերտերական» թերթերից մեկին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հետ ունեցած իրենց կապերն է բացահայտում Արմեն Սարգսյանը (հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս http://7or.am/am/news/view/38477/)։
Փաստորեն ստացվում է, որ Արամ Զավենիչը պատրաստվում է հասնել իրենց ընտանիքի բարեկամ Սերժ Սարգսյանի պաշտոնազրկմանը։ Սակայն դատելով Արմեն Սարգսյանի ասածներից՝ աստվածավախի իմիջով հանդես եկող Արամը հետևյալ կերպ է ընդդիմություն խաղում.քաղաքականությունից ազատ օրերին քիրվայություն է անում ՀՀԿ ղեկավարի հետ, ամեն ամսվա վերջին օրը «լիբերալ» կենտրոն է ստեղծում իր կոլեգաների հետ, իսկ ահա Տիգրան Սարգսյանի սիրած մեռելոցի օրերին պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Հաշվի առնելով ներքաղաքական կյանքի որոշ հանգամանքներ՝ պետք է արձանագրել, որ Արմեն Սարգսյանն ավելի անկեղծ է, քան իր «արմատական» եղբայր Արամը։ Մարդը բաց հայտարարում է, որ ինքը 2008–ին եթե ազատության մեջ լիներ, ապա կսատարեր Սերժ Սարգսյանին (այդ պատճառով էլ, թերևս, ժամանակից շուտ ազատ արձակվեց բանտից)։
Արմենը 2013–ից հետո էլ է նախագահի աթոռին տեսնում Սերժ Սարգսյանին և համոզվածություն հայտնում, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա «ադաբրյամս» կտար «Ֆուտբոլասեր» նախագահին սատարելուն։
«Սպասվող նախագահական ընտրություններից հետո վստահ եմ՝ Սերժ Սարգսյանի ձեռքերը կապող բան չի լինելու, կաշկանդող օղակներ չեն լինելու, և նա կարողանալու է ավելի մեծ գործ անել՝ հանուն էս երկրի, հանուն էս ժողովրդի, որովհետև էս երկիրն իրենը, Վազգենինը, մեր բոլորինն է»,– իրեն ոչ հատուկ բառապաշարով և Բաղրամյան 26–ի քարոզչական ինստրուկցիայի շրջանակներում հայտարարում է Արմեն Սարգսյանը, ինչից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը չի վստահում ոչ մեկին ու պարբերաբար «Ապացուցի՛ր, որ սիրում ես» տիպի ցուցմունք–հարցազրույցներ է կորզում (օրինակ՝ Դավիթ Շահնազարյանին էլ են ստիպում «ստի դետեկտորով» անցնել և ապացուցել Սերժին նվիրվածությունը «on line» ռեժիմով կամ էլ՝ ԱԱԾ նախկին ղեկավարն «օդում» որսում է Ս. Սարգսյանի հոգեվիճակն ու նախաձեռնողականություն ցուցաբերում հարցազրույցներ տալու հարցում)։
Եթե Արմենը «քյասար» է ասում ու անում այն, ինչ պետք է Սերժ Սարգսյանին, ապա իրեն բարեպաշտության քայլող մարմնավորում ներկայացնող Արամը նույնն անում է «տակից» և «գաղափարական» դիրքերից է «ընդդիմանում» Սերժ Սարգսյանին։ Այսինքն՝ Արմենն ու Արամը«Սարոյան եղբայրներ» ֆիլմի սցենարով են առաջնորդվում, սակայն մեկ էական տարբերությամբ. եթե ֆիլմում Սարոյան եղբայրները գաղափարական տարբեր դաշտերում էին ու ամենքն իր դիրքերից անկեղծորեն պայքարում էր, ապա այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե գաղափարական հակադրություններ ունեցող եղբայրների, այլ Սերժ Սարգսյանին ուղղակի՝ բաց ճակատով և անուղղակի՝ գեղամյանավարի պաշտպանող մարդկանց հետ։ Ասել է թե՝ Արմենը հասարակության առաջ ավելի ազնիվ է իր գործողություններում, քան Աստծո անունը հաճախ տվող Արամը։
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը դրական գնահատեց Ս. Սարգսյանի սկսած տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը։
«Հանրապետության» ղեկավարը երկու ձեռքով կողմ էր ՀԱԿ–իշխանություն սերժանպաստ «երկխոսությանը» և գյալաջիի փուլում ամենաշատն էր հարցազրույցներ տալիս այդ թեմայով ու ամենաոգևորվածն էր։
Արամ Սարգսյանի մոտ Սերժ Սարգսյանի հանդեպ «արմատական» հակումներ առաջացան և նա լքեց Կոնգրեսն այն պահից սկսած, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջ քաշեց «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը։
Հիմա արդեն առավել քան պարզ է դառնում, թե ինչու և ինչի դիմաց ազատ արձակվեց լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը, թե ինչու 2008թ. մարտի 1–ի գործով իշխանությունը ձերբակալում էր Տեր–Պետրոսյանի բոլոր կողմնակիցներին, բայց Արամ Սարգսյանին անգամ հարցաքննության չկանչեց (ի դեպ, Դավիթ Շահնազարյանն էլ կոնկրետ ֆունկցիա էր կատարում մարտի 1–ին ու հետագայում նա էլ որևէ կերպ չի հետապնդվել)։
Այսպիսով արձանագրենք, որ «Արամ Սարգսյանը՝ ընդդիմության առաջնորդ» իշխանական նախագիծը դեռ չծնված մահացավ։ Սերժ Սարգսյանն այնքան է նյարդայնացած, որ դարձել է չափից շատ կասկածամիտ ու պայթեցնում է անգամ ամենահավատարիմ «ականներին»։
Սերժ Սարգսյանի «Սարոյան եղբայրները»
Ինչպես հայտնի է, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լքեց ՀԱԿ–ը և հայտարարեց, որ գնում է «փողոցը» գրավելու և ավելի արմատական դիրքերից հանդես գալու։ Այդ հայտարարությունից հետո նա մեկ–երկու էքսկլուզիվ հարցազրույց տվեց նախագահականի տակ աշխատող կայքերից մեկին ու անհետացավ ճիշտ այնպես, ինչպես ընտրությունների օրն անհետանում էին կնիքները։
Մինչ Արամը փորձում է «գրավել» փողոցը և «արմատական» դիրքերից գրոհել նախագահական նստավայրը, նրա եղբայր Արմենն անկեղծորեն բացում է փակագծերը և ցույց տալիս, թե ինչն ինչոց է։
«Սերժ Սարգսյանը եղել է մեր ընտանիքի բարեկամը՝ թե Վազգենի կենդանության օրերին, թե՛ հետո, և ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում այն զարմանքը, որ կա այլոց մեջ այս առնչությամբ։ Կապը ծնողներիս հետ նա պահել է միշտ. անգամ, երբ մայրս հանգստանում էր Դիլիջանում, այցելում էր նրան, Ղարաբաղ գնալիս մտնում էր Վազգենի թանգարան։ Ասեմ շատ կարճ, այո, անտարբեր չի եղել նա մեր ընտանիքի նկատմամբ ե՛ւ Վազգենի ժամանակ, ե՛ւ հետո, նրա համար Վազգենը միշտ կենդանի է եղել, իսկ այդ մոտեցումն ինձ համար ամենակարևորն է աշխարհում, վեր ամեն ինչից»,– «տերտերական» թերթերից մեկին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հետ ունեցած իրենց կապերն է բացահայտում Արմեն Սարգսյանը (հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս http://7or.am/am/news/view/38477/)։
Փաստորեն ստացվում է, որ Արամ Զավենիչը պատրաստվում է հասնել իրենց ընտանիքի բարեկամ Սերժ Սարգսյանի պաշտոնազրկմանը։ Սակայն դատելով Արմեն Սարգսյանի ասածներից՝ աստվածավախի իմիջով հանդես եկող Արամը հետևյալ կերպ է ընդդիմություն խաղում. քաղաքականությունից ազատ օրերին քիրվայություն է անում ՀՀԿ ղեկավարի հետ, ամեն ամսվա վերջին օրը «լիբերալ» կենտրոն է ստեղծում իր կոլեգաների հետ, իսկ ահա Տիգրան Սարգսյանի սիրած մեռելոցի օրերին պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Հաշվի առնելով ներքաղաքական կյանքի որոշ հանգամանքներ՝ պետք է արձանագրել, որ Արմեն Սարգսյանն ավելի անկեղծ է, քան իր «արմատական» եղբայր Արամը։ Մարդը բաց հայտարարում է, որ ինքը 2008–ին եթե ազատության մեջ լիներ, ապա կսատարեր Սերժ Սարգսյանին (այդ պատճառով էլ, թերևս, ժամանակից շուտ ազատ արձակվեց բանտից)։
Արմենը 2013–ից հետո էլ է նախագահի աթոռին տեսնում Սերժ Սարգսյանին և համոզվածություն հայտնում, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ապա «ադաբրյամս» կտար «Ֆուտբոլասեր» նախագահին սատարելուն։
«Սպասվող նախագահական ընտրություններից հետո վստահ եմ՝ Սերժ Սարգսյանի ձեռքերը կապող բան չի լինելու, կաշկանդող օղակներ չեն լինելու, և նա կարողանալու է ավելի մեծ գործ անել՝ հանուն էս երկրի, հանուն էս ժողովրդի, որովհետև էս երկիրն իրենը, Վազգենինը, մեր բոլորինն է»,– իրեն ոչ հատուկ բառապաշարով և Բաղրամյան 26–ի քարոզչական ինստրուկցիայի շրջանակներում հայտարարում է Արմեն Սարգսյանը, ինչից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգը չի վստահում ոչ մեկին ու պարբերաբար «Ապացուցի՛ր, որ սիրում ես» տիպի ցուցմունք–հարցազրույցներ է կորզում (օրինակ՝ Դավիթ Շահնազարյանին էլ են ստիպում «ստի դետեկտորով» անցնել և ապացուցել Սերժին նվիրվածությունը «on line» ռեժիմով կամ էլ՝ ԱԱԾ նախկին ղեկավարն «օդում» որսում է Ս. Սարգսյանի հոգեվիճակն ու նախաձեռնողականություն ցուցաբերում հարցազրույցներ տալու հարցում)։
Եթե Արմենը «քյասար» է ասում ու անում այն, ինչ պետք է Սերժ Սարգսյանին, ապա իրեն բարեպաշտության քայլող մարմնավորում ներկայացնող Արամը նույնն անում է «տակից» և «գաղափարական» դիրքերից է «ընդդիմանում» Սերժ Սարգսյանին։ Այսինքն՝ Արմենն ու Արամը «Սարոյան եղբայրներ» ֆիլմի սցենարով են առաջնորդվում, սակայն մեկ էական տարբերությամբ. եթե ֆիլմում Սարոյան եղբայրները գաղափարական տարբեր դաշտերում էին ու ամենքն իր դիրքերից անկեղծորեն պայքարում էր, ապա այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե գաղափարական հակադրություններ ունեցող եղբայրների, այլ Սերժ Սարգսյանին ուղղակի՝ բաց ճակատով և անուղղակի՝ գեղամյանավարի պաշտպանող մարդկանց հետ։ Ասել է թե՝ Արմենը հասարակության առաջ ավելի ազնիվ է իր գործողություններում, քան Աստծո անունը հաճախ տվող Արամը։
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը դրական գնահատեց Ս. Սարգսյանի սկսած տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը։
«Հանրապետության» ղեկավարը երկու ձեռքով կողմ էր ՀԱԿ–իշխանություն սերժանպաստ «երկխոսությանը» և գյալաջիի փուլում ամենաշատն էր հարցազրույցներ տալիս այդ թեմայով ու ամենաոգևորվածն էր։
Արամ Սարգսյանի մոտ Սերժ Սարգսյանի հանդեպ «արմատական» հակումներ առաջացան և նա լքեց Կոնգրեսն այն պահից սկսած, երբ Լևոն Տեր–Պետրոսյանն առաջ քաշեց «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը։
Հիմա արդեն առավել քան պարզ է դառնում, թե ինչու և ինչի դիմաց ազատ արձակվեց լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը, թե ինչու 2008թ. մարտի 1–ի գործով իշխանությունը ձերբակալում էր Տեր–Պետրոսյանի բոլոր կողմնակիցներին, բայց Արամ Սարգսյանին անգամ հարցաքննության չկանչեց (ի դեպ, Դավիթ Շահնազարյանն էլ կոնկրետ ֆունկցիա էր կատարում մարտի 1–ին ու հետագայում նա էլ որևէ կերպ չի հետապնդվել)։
Այսպիսով արձանագրենք, որ «Արամ Սարգսյանը՝ ընդդիմության առաջնորդ» իշխանական նախագիծը դեռ չծնված մահացավ։ Սերժ Սարգսյանն այնքան է նյարդայնացած, որ դարձել է չափից շատ կասկածամիտ ու պայթեցնում է անգամ ամենահավատարիմ «ականներին»։
Կարեն Հակոբջանյան