Լրահոս

02.06.2009 14:02


Ձերբակալվել են ընտրակեղծիքներ կատարելու կասկածանքով

2009թ. մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել են թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը և նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը: Նրանք կասկածվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:

Մայիսի 31-ին զանգվածային լրատվամիջոցներում ՝ մասնավորապես «Ա1+», «Հետք» և «Լրագիր»  ինտերնետային կայքէջերում, թիվ 8  ընտրատարածքի 01, 05, 08, 09, 21 եւ 24 տեղամասերում տեղի ունեցած   խախտումների և   կեղծիքների վերաբերյալ հրապարակումների հիման վրա հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը