Լրահոս

02.06.2009 14:30


Ո՞վ է Ահարոն Ադիբեկյանին «օֆիս» տվել

Ո՞վ է Ահարոն Ադիբեկյանին «օֆիս» տվել

Այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբի հյուրն էր Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Նա լրագրողներին խնդրել է իր անունից սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին հարցնել՝ «օֆիսը» նրան որտեղի՞ց։

Տիգրան Կարապետյանից հետո նույն ակումբում հյուրընկալված Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին պատասխանել է.

-Իմ «օֆիսը» վարձակալում եմ գույքի կառավարումից։ Տվել են մի հատ առնետանոց, որը մենք վերանորոգել ենք, հիմա այնտեղ ենք։ Մենք սեփական «օֆիս» չունենք, մենք Վոլգոգրադում շուկա չունենք։ Իրեն փոխանցեք դա։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը