Լրահոս

02.06.2009 14:44


Սիրիայի արտգործնախարար. «Ցանկացած այլ լուծում վնաս կհասցնի երկու ժողովրդի շահերին»

-Մենք կարծում ենք, որ անմիջական երկխոսության միջոցով անհրաժեշտ է գտնել քաղաքականություն, և այդ կարգավորումը պետք է լինի արդար, պետք է լինի հօգուտ Ադրբեջանի և Հայաստանի շահերի: Դա պետք է հանգեցնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկացած այլ լուծում վնաս կհասցնի երկու ժողովրդի շահերին և ավելի կբարդացնի խնդիրները տարածաշրջանում ու կհետաձգի ցանկալի լուծումը։ Արդար լուծման հասնելու համար պետք է քաղաքական կամք ցուցաբերել,- Հայաստանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում «Ինչպիսի՞ն է Սիրիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ» հարցին պատասխանել է Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլիմը։

 

Այս խորագրի վերջին նյութերը