«Ադրբեջանահայությանը բաժին հասած ողբերգությունը չպետք է լինի ճղճղան քարոզչության գործիք»
1990թ. հունվարյան այս օրերին Բաքվում իրականացվում էր ադրբեջանահայերի ցեղասպանության վերջին դրվագներից մեկը։ Սակայն, հանգամանքների բերումով, այսօր ստիպված ենք դիմել մեր արբեջանահայ հայրենակիցներին ոչ թե իրենց զոհված հարազատների հիշատակը ոգեկոչելու նպատակով, այլ ողջ մնացածների իրավունքները գուրծուն կերպով պաշտպանելու կոչով, քանի որ այդ իրավունքներն այսօր կարող են նորովի ոտնահարվել՝ այս անգամ արդեն հայկական միջավայրի ծնունդ հանդիսացող մարդկանց ու կազմակերպությունների կողմից։ Դրանք հանիրավի յուրացնելով ողջ ադրբեջանահայության անունից խոսելու իրավունքը հռչակում են գաղափարներ, որոնք իրականացվելու դեպքում վտանգ են սպառնում մարդկանց կյանքին ու բարօրությանը, նվաստացնում են նրանց արժանապատվությունը. նաև սպառնալիք են պարունակում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությանը։ Այդ մարդիկ փաստորեն առաջարկում են.
բ) ադրբեջանահայերի ստիպողական վերաբնակեցում ԼՂՀ մաս կազմող ազատագրված տարածքներում,
գ) երրորդ հայկական հանրապետության' ադրբեջանահայերի պետության հռչակում ազատագրված տարածքներում։
Անգամ եթե այս պնդումները անհաջող քարոզչության փորձ համարենք, դրանք իրենց խիստ բացասական ազդեցությունն են թողնում մի կողմից ադրբեջանահայության և, առհասարակ, հայ հանրության շրջանում, մյուս կողմից կասկածի տակ են դնում ազատագրված տարածքների ԼՂՀ կազմում գտնվելու նպատակահարմարությունը։ Եվ դա անում են ոչ թե ադրբեջանցիները, թուրքերը կամ հակահայկական քաղաքականության միջոցով սեփական շահերը հետապնդող օտար պետությունները, այլ մեր սեփական հայրենակիցները։ Զարմանալի է նաև այն, որ, կարծես թե, ՀՀ պետական քարոզչամեքենան հաճույքով է աջակցում այս «տարօրինակ» պնդումների հեռարձակմանն ու տարածմանը։ Այս ամենը խորացնում է Հայաստանում հաստատված ադրբեջանահայ փախստականների անվստահությունը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ, առաջացնում է արտագաղթի տրամադրություններ։ Ելնելով վերը ասվածից' վստահեցնում ենք մեր ադրբեջանահայ հայրենակիցներին որ.
-ոչ մի անձ կամ կազմակերպություն իրավունք չունի խոսել ողջ ադրբեջանահայության անունից
-ոչ ոք, անգամ ՀՀ իշխանությունները կամ միջազգային կազմակերպությունները, իրավունք չունեն և չեն կարող պարտադրել ադրբեջանահայ փախստականներին ստիպողաբար վերադառնալ Բաքու կամ վերաբնակեցվել ԼՂՀ ազատագրված տարածքներում կամ այլուր,
-երրորդ հայկական պետության (ադրբեջանահայերի հանրապետության) ստեղծման գաղափարը վտանգ է սպառնում ԼՂՀ տարածքային ամբողջականությանը և, վերջնարդյունքում, կարող է օգտագոծվել նաև Մինսկի խմբի շրջանակներում վարվող բանակցային գործընթայցում, որպես ազատագրված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման լրացուցիչ հիմնավորում, որը կներկայացվի որպես հայկական նախաձեռնություն։
Մենք դեմ ենք, որ ադրբեջանահայությանը բաժին հասած ողբերգությունը լինի ճղճղան քարոզչության գործիք և ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները ձեռնամուխ կլինեն հայ փախստականների իրավունքների ու շահերի գործուն պաշտպանության իրականացմանը։ Մենք կարիք չունենք «հոբելյանական» հաշվետվությունների, քանզի լավ գիտենք դրանց արժեքը։ ՀՀ պետական այրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի "հոգատար" համագործակցության վերջին վառ օրինակներից է Քասախ գյուղում կառուցված սոցիալական տունը, որը կոչված էր օթևան տալ մինչ այդ նախկին Քասախի բանտի բանտախցերում բնակվող փախստականներին։ Սոցիալական տան հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2010թ. հունիսին, բացմանը մասնակցեց ՀՀ փոխվարչապետը, այլ պաշտոնատար անձինք, սակայն առ այսօր ոչ մի փախստական այնտեղ չի ապրում։ Կառույցի որակն էլ այնպիսին է, որ արդեն շենքը սկսել է ճաքեր տալ։ Բնակիչներից զուրկ սոցիալական տանը գործում է միայն սգո արարողությունների սրահը։ Պետական հոգածության այսօրինակ դրսևորումները մեզ հասկանալի չէ։
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ» քաղաքացիական հասարակության ցանց

ա) ադրբեջանահայերի բռնի վերադարձ Բաքու, Սումգաիթ, Կիրովաբադ,