Լրահոս

03.06.2009 12:50


Ստեփան Գրիգորյան. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է քննարկեն խաղարարար ուժերի հարցը»

Ստեփան Գրիգորյան. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է քննարկեն խաղարարար ուժերի հարցը»

Ըստ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ կա հակամարտությունների լուծման երեք տարբերակ. պատերազմ, հակամարտող կողմերի նկատմամբ խաղաղության պարտադրանքի կիրառում և հետևողական բանակցային գործընթաց։ Քաղաքագետի կարծիքով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում հնարավոր է՝ քննարկվի խաղարարար ուժերի հարցը։ Ըստ նրա Ռուսաստանը, կարծես թե, այդ գաղափարից չի հրաժարվում։ Իսկ ամերիկացիների դիրքորոշումն այն է, որ հակամարտությունն արագ լուծվի, որպեսզի տեղաշարժեր լինեն տարածաշրջանում։ Ստեփան Գրիգորյանին կարծիքով Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում էական տեղաշարժերի չի հանգեցնի։ «Կողմերը կհանդիպեն և շատ նորմալ ու բարեհամբյուր կբաժանվեն։ Ադրբեջանցիները Բաքու վերդառնալուց հետո կհայտարարեն, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը սկսեց մեզ հասկանալ, սակայն մաքսիմալ կառուցողական չէր»։

 

Այս խորագրի վերջին նյութերը