Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հակատանկային ականի պայթյունից ծանր վիրավորվել է մի բեռնատարի վարորդ։ Տուժածին բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են Երևան։
«Այդ տեղամասը մի քանի տարի առաջ ուսումնասիրվել, մասնակիորեն ականազերծվել է, և հատուկ նշաններ են տեղադրվել։ Ուղղակի ժամանակի ընթացքում այդ նշաններն անհետացել են»,- հայտնել է բրիտանական The Halo Trust ոչ կառավարական կազմակերպությունը, որ մարդասիրական ականազերծման աշխատանքներ է կատարում։
Որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին պարտադրված պատերազմի տարիներից 100 հազարից ավելի չպայթած ական ու ռումբ է մնացել, որոնք մինչև այսօր վտանգ են ներկայացնում Ղարաբաղի խաղաղ բնակչության համար։
Ականի պայթյուն Ղարաբաղում

Ըստ «Ռեգնում»–ի