Լրահոս

03.06.2009 13:31


Ծրարների վրա հայտնաբերվել է «Գոռ Միսաքյան» ՍՊԸ–ի կնիքը

Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ Հայ ազգային կոնգրեսը ԿԸՀ է դիմել 27 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու և 2 ընտրատարածքում վերահաշվարկ իրականացնելու համար։

Նա նաև տեղեկացրել է, որ 7/17 ընտրատեղամասում, որի արդյունքները բողոքարկել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը, քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ ծրարների վրա հայտնաբերվել է «Գոռ Միսաքյան» ՍՊԸ-ի կնիքը։

Վահագն Խաչատրյանի տեղեկություններով այդ գործարքում մասնակցություն ունի նաև տեղի թաղապետի բարեկամներից մեկը, այդ իսկ պատճառով փորձ է արվում կոծկել միջադեպը։

Նշենք, որ 7/17 ընտրատեղամասը գտնվում է Մալաթիա–Սեբաստիա համայնքում։

 

Այս խորագրի վերջին նյութերը