Լրահոս

03.06.2009 13:41


«Թեղուտի պաշտպանության խումբը» դիմում է դատարան

«Թեղուտի պաշտպանության խումբը» դիմում է դատարան

-Անցյալ տարի վարչապետի հետ հանդիպումից հետո մենք թեթևացած սրտով հեռացանք, вրովհետև մենք ենթադրում ենք, որ խնդիրներն ապացուցեցինք, և խնդրի լուծմանն ընթացք կտրվի։ Հանդիպման արդյունքում կազմվեց արձանագրություն, որով վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին՝ իրականացնել 25 տարվա ծրագրի փորձաքննություն. նախորդ 8 տարվա փոխորեն այդ գործընթացին ներգրավել հասարակությանը և միջազգային փորձագետներին, կատարելագործել տնտեսական կարգերը, նաև կատարելագործել  բնապահպանական օրենսդրությունը։ Այդ գործընթացը մինչև դեկտեմբերի վերջը պիտի ավարտվեր, սակայն այդ խնդիրը լուծում չստացավ։ Մենք այլ լուծում չունենք, քան դիմել դատարան,-խոսելով «ACP» ընկերության՝ Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծի մասին՝ ասել է «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամ Սոնա Այվազյանը։ 

Փաստաբան Հայկ Այրումյանն էլ նշել է, որ 2001թ.-ից  կառավարությունն ընդունել է մի շարք վարչական ակտեր, որոնցում առկա են կոպիտ խախտումներ։

- Հայցը համարյա թե պատրաստ է։ Եվ իմ կողմից ուսումնասիրված փաստաթղթերից պարզ դարձավ՝ մի շարք ակտերի ընդունման ժամանակ տեղի են ունեցել մի շարք ինչպես ներպետակն օրենքների դրույթների, այնպես էլ միջազգային պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումներ,-ասել է նա։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հավաստիացրել է, որ ինքն այս հարցերը բարձրացնելու է նաև ԵԽԽՎ-ում։ «Ուրբաթ» ակումբում սուլիսին ներկա էր նաև «Վալեքս» գրուպի ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը, ով «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամներին առաջարկել է տեղում քննարկում ծավալել, բայց վերջիններս մերժել են։

Այս խորագրի վերջին նյութերը