Արտակ Դավթյանը Սպարտակ Մելիքյանին օգնության չի հասել
Անդրադառնալով Սպարտակ Մելիքյան-Վերահսկիչ պալատ վերջին զարգացումներին'ՀՀ ԱԺ գիտության, կրթության, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասել է, որ ԱԺ ամբիոնից Սպարտակ Մելիքյանի արած հայտարարությունից հետո որոշ լրատվամիջոցներ ներկայացրել են, թե Արտակ Դավթյանն օգնության է հասել Սպարտակ Մելիքյանին։ Այս կապակցությամբ նա նշել է, որ որևէ մի պատգամավոր օգնության կարիք չի զգում, առավել ևս, եթե պատգամավորը ՀՀԿ խմբակցությունն է ներկայացնում։
-Երկրորդ, ինձ համար՝ որպես պատգամավորի, որպես մարդու, անընդունելի և մերժելի է անձնական բնույթի ցանկացած քննարկում, ցանկացած հարց բարձրացնել քաղաքական բարձրագույն ամբիոնի մակարդակի և դա օգտագործել նմանատիպ հարցերի պարզաբանման կամ քննարկման համար,-ասել է Ա. Դավթյանը։
Նա նշել է, որ կային նաև որոշ հրապարակումներ՝ կապված այն բանի հետ, թե ովքեր էին կանգնած այդ հայտարարության հետևում՝ մասնավորապես նշելով, թե Սպարտակ Մելիքյանին օգնության է հասել ԱԺ նախագահի ազդեցության տակ գտնվող մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Դավթյանը։
Այս կապակցությամբ էլ նա ասել է, որ թե՛ Ազգային ժողովի նախագահը, թե՛ ինքը, և թե՛ Հանրապետական կուսակցության բոլոր պաշտոնյաները Հանրապետականի բազմահազարանոց ընտանիքի անդամներ են, որի ղեկավարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, ու իրենք պաշտոնավարում են այնքան ժամանակ, քանի դեռ ունեն ՀՀ նախագահի վստահութունը։ Այսքանով, ըստ նրա, պետք է վերջակետ դնել նմանատիպ խոսակցություններին։
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի գործունեության գնահատականին, Ա. Դավթյանն ասել է.
-Վերահսկիչ պալատի գործունեության հետ կապված ես արդեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը քվեարկությամբ։

7or.am