Աշխարհ

03.06.2009 14:53


Դավիթ Սմիթ. «Մոսկվային չի վերաբերում Վրաստանի NATO մտնելու հարցը»

Դավիթ Սմիթ. «Մոսկվային չի վերաբերում Վրաստանի NATO մտնելու հարցը»

Ամերիկացի քաղաքագետ Դավիթ Սմիթը հայտարարել է, որ Վրաստանի NATO մտնելու հարցը որոշվում է Բրյուսելում, այլ ոչ թե Մոսկվայում, և, ընդհանրապես, այդ հարցի քննարկումը չի վերաբերում Ռուսաստանին։ «Ռուսաստանը ալյանսի անդամ չէ և չունի վետոյի իրավունք։ Համապատասխան որոշումը կայացնում են NATO-ի անդամ 29 երկրները։ Եթե եվրոպական պետություններն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գան համաձայնության, որ եկել է Վրաստանի NATO-ին ինտեգրվելու պահը՝ դա այդպես էլ կլինի»,-ասել է Սմիթը։ Նրա խոսքերով, միակ հարցը, որը Ռուսաստանի հետ համատեղ կարող է քննարկվել, դա անվտանգության հարցն է, քանի որ վտանգ կարող է սպառնալ և՛ NATO-ի անդամ երկրներին, և՛ Ռուսաստանին, և՛ ամբողջ աշխարհին։ «Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի NATO-ին անդամակացելուն, ևս մեկ անգամ կրկնում եմ, դա չի վերաբերում Մոսկվային»,-ընդգծել է քաղաքագետը։

Ըստ GHN-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը