Լրահոս

22.11.2010 13:04


Դատախազության պատասխանը Սպարտակ Մելիքյանի հայտարարության կապակցությամբ

Դատախազության պատասխանը Սպարտակ Մելիքյանի հայտարարության կապակցությամբ

-Գործող օրենսդրությամբ՝ դատախազությունը նախաքննություն չի իրականացնում և հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու և ոչ էլ նախաքննական գործառույթ չունի,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՀՀ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե Վերահսկիչ պալատն իրենից 4000 դոլար կաշառք է պահանջել։

-Հայտարարությունը հնչել է հրապարակավ, և կարծում ենք, որ համապատասխան քննչական մարմինները, ովքեր ունեն նման գործառույթ, կարձագանքեն,-նշել է Ս. Տռուզյանը։

Նա նաև հավելել է, որ եթե անգամ պատգամավորի կողմից հաղորդումը դատախազությունը ստանա գրավոր, օրենքով սահմանված կարգով այն կրկին ուղարկվելու է համապատասխան քննչական մարմիններին։

Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ 2007թ. ընդունված գործող օրենսդրությամբ դատախազությունը միայն հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, իսկ դատախազն էլ որևէ մեկին հարցաքննելու իրավունք չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը