Լրահոս

31.07.2012 09:32


Օբամայի նախնին, հնարավոր է, եղել է Ամերիկայում առաջին ստրուկը

Օբամայի նախնին, հնարավոր է, եղել է Ամերիկայում առաջին ստրուկը

«Ancestry.com»  ծագումնաբանական հետազոտություններով զբաղվող կայքի մասնագետները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տոհմը սերում է Ամերիկայում առաջին աֆրիկացի ստրուկից։

«Նախագահ Օբաման սերում է Ջոն Պանչի տոհմից՝ առաջին աֆրիկացուց, ում անունը փաստաթղթերում ամրագրված է որպես առաջին ստրուկը Ամերիկայում»,–CBS հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ասել է գիտնական Ջոզեֆ Շամվեն։

Նրա խոսքերով՝ Օբաման Պանչի հետնորդներից է՝ մորական գծով։

Այս խորագրի վերջին նյութերը