Մեկնաբանություն

31.07.2012 09:45


«Պալաչի վկաները»

«Պալաչի վկաները»

Չնայած այն հանգամանքին, որ Երևան–Աբովյան ավտոբուսային երթուղու բիզնեսով զբաղվող Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը», օրերս ափսոսանք էր հայտնել առ այն, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ թույլ էր տվել որոշ ձևակերպումներ և արտահայտություններ, ինչպես նաև կոչ էր արել լրատվամիջոցներին չշահարկել այդ թեման, այդուհանդերձ «անկախ» մամուլը շարունակում է «պալաչամանիայով» տառապել։ Դժվար է ասել, թե դա ինչով է պայմանավորված։ Ըստ ամենայնի՝ կա՛մ պատվերն է այդպիսին, կա՛մ նախագահականին կցված լրատվամիջոցները «Պալաչի» մամլո խոսնակի ու փաստաբանի դերը կատարում են իներցիայով։

Ամեն դեպքում պետք է նկատել, որ տեղեկատվական դաշտի գեղամյանները վերածվել են «Պալաչի վկաների». սա արդեն անպատասխան սիրո դրսևորում է։

«Ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից»,– համապատասխան մարդկանց «մեսիջ» է հղում և երրորդ կողմի ենթականերին «պասլատ» անում Ա. Հարությունյանը, բայց երրորդ կողմն ու իր քարոզչագործիքները չեն հանգստանում:

Արթուրի հայտարարությունից հետո «անկախները» նախ կասկած հայտնեցին, թե դա Պալաչի ձեռագիրը չէ (փաստորեն, լրատվամիջոցները ծանոթ են «Պալաչի» ձեռագրին)։

 «Չէ՛, չէ՛, չէ՛, սա նրա՛ ձեռագիրը չէ, սա Պալա՛չը չէ»,– սիրեկանից անսպասելիորեն լքված կնոջ պես սկսեցին իրենց պահել «առաջադեմ» ու «քաղաքացիական» լրագրողները, բայց զգալով, որ հիմար վիճակում են հայտնվում, անցան իրենց սիրած գործին՝ «Սերժ ամենակարողի» մասին հեքիաթներ հորինելուն։

Հիմա «անկախները» գրում են, թե «Պալաչին» Սերժ Սարգսյանը հանձնել է ԲՀԿ–ին, որպեսզի դրա դիմաց ստանա Աբովյանն ու Գյումրին։ Թե քանի՞ հավ կհավատա այս «մուտիլովկային», թողնում ենք նախագահական նստավայրի «մոզգերի» երևակայությանը։

Սրանք այդպես էլ չհասկացան, որ «բլեֆի» վրա հիմնված PR–ը չափազանց կարճ կյանք է ունենում։ Մոտավորապես այնքան, որքան նախագահականից ուղղորդվող «Քինգ դելյուքս» կազմակերպության վարորդների գործադուլը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը