Լրահոս

03.06.2009 15:11


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոսին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոսին

ՀՀ-ում քառամյա դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Օննո Էլդերենբոսին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝  իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում հայ-նիդերլանդական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար և հույս է հայտնել, որ այսուհետ ևս պարոն Օննո Էլդերենբոսը կշարունակի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը միտված առաքելությունը։ 

 

Այս խորագրի վերջին նյութերը