Վերլուծաբաններ Հրանտ Տեր-Աբրահամյանը և Անուշ Սեդրակյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձել են Երևանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմության բռնած դիրքին։
-Մանդատից հրաժարվելը սոցիալական և իրավական առումով որոշակի վնաս է Հայաստանի շարքային քաղաքացիներին։ Եղած մանդատը չվերցնելով՝ ընդդիմությունը Հայաստանի միջին քաղաքացուն զրկում է այն նվազագույն պաշտպանվածությունից, որը նա կարող էր ունենալ։
Անուշ Սեդրակյանը վկայակոչել է խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության «փայլուն» օրինակը, ասելով, թե «Ժառանգությունն» իր մանդատն օգտագործում է շարքային քաղաքացուն պաշտպանելու օգտին։
-Մենք ունենալու ենք պասիվ բողոքի զանգված, որը նստելու է տանը և ոչ մի գործընթացի չի մասնակցելու։ Մանդատից հրաժարվելն իմ կողմից չի կարող միանշանակորեն դրական գնահատվել,-ասել է Անուշ Սեդրակյանը։
Հրանտ Տեր-Աբրահամյանը չի համաձայնել Ա. Սեդրակյանի հետ՝ ասելով, թե «Ժառանգության» գործունեությունը ցույց է տալիս, որ հինգ հոգանոց խմբակցությունով մեծ հաշվով որևէ հարց չեն լուծում։ Անրադառնալով ՀԱԿ-ի՝ մանդատներից հրաժարվելուն՝ Հ. Տեր-Աբրահամյանն ասել է.
-Մանդատներից հրաժարվելով՝ ՀԱԿ-ն իր համակիրներին հաստատ չի կորցնի։ Ընդհակառակը, վերցնելով կկորցներ։
Վերցնե՞լ մանդատները, թե՞ չվերցնել