Լրահոս

02.08.2012 11:12


Պարզապես Օբաման բեյսբոլ շատ է սիրում

Պարզապես Օբաման բեյսբոլ շատ է սիրում

Այս օրերին ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարն է։ Դրանում Միացյալ Նահանգների նախագահը բեյսբոլի խաղաձողը ձեռքին, հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 

 Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել էր Սիրիայում տիրող իրավիճակը:

 Լրագրողները Սպիտակ տան մամլո խոսնակից հետաքրքրվել են, թե արդյո՞ք լուսանկարի տակ ենթատեքստ կա թաքնված` հաշվի առնելով, որ նախագահը խոսելիս է եղել Սիրիայի մասին։ Վերջինս, սակայն, միայն ասել է, որ Օբաման պարզապես բեյսբոլ շատ է սիրում:

Այս խորագրի վերջին նյութերը