Մեկնաբանություն

03.08.2012 00:23


Գագիկ Ծառուկյանի բիզնեսը ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը

Գագիկ Ծառուկյանի բիզնեսը ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը

Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2012 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եվ նրանց կողմից վճարված հարկերի եվ տուրքերի մեծությունները: Համաձայն սույն հրապարակման Գագիկ Ծառուկյանին պատկանող կազմակերպությունները կամ կազմակերպություններն, որտեղ նա ունի բաժնեմաս, ինչպես տարիներ շարհունակ, այնպես էլ սույն թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ցուցակում զբաղեցրել են բարձր դիրքեր:

Ինչպես երևում է աղյուսակում Գ. Ծառուկյանին պատկանող այն կազմակերպույթունները, որոնք տեղ են գտել 1000 խոշոր հարկատուների ցուցակում միասին վերված վեց ամսվա ընթացքում բյուջ են վճարել մոտավորապես 3,7 մլրդ. դրամ: Առաջին հայացքից այս ցուցանիշը որևէ զարմանք չի առաջացնում, քանի որ Գ. Ծառուկյանը, ունենալով բարձր տեսակարար կշիռ ՀՀ տնտեսությունում, տրամաբանորեն պիտի կրի հարկային բարձր բեռ` համահունչ իր բիզնեսին: Սակայն որոշ զանգվածային լրատվական միջոցներ այլ կերպ են ընկալել ՊԵԿ-ի հրապարակած ցանկը, կամ այլ կերպ են փորձել ներկայացնել:

Մասնավորապես hayeli.am կայքում տեղ գտած հոդվածում նշվում է, որ Ծառուկյանի ընկերություններից որևէ մեկը ներարված չեն խոշոր հարկ վճրողների հարյուրակում

Ծառուկյանին պատկանող ընկերությունները միասին առաջին կիսամյակում վճարել են 1,7 մլրդ. դրամ, ինչը Ծառուկյանին խոշոր հարկատուներ ցուցակում ապահովում է 20-րդ տեղը:

Նախ նշենք, որ տվյալ ընկերություններիւց ցուցակում նշված չեն Ծառուկյանին պատկանող և ամենխոշոր չափերով հարկ վճարած կազմակերպությունները, որոնցից երեքը (Կլեոպատրա, Մագաս ինվեստ, Զվարթնոց հենդլինգ) միասին վերցված առաջին կիսամյակում վճարել են ավելի քան 1,5 մլրդ. դրամի չափով հարկեր:

Հոդվածի հեղինակը, ըստ երևույթին, առաջնորդվելով «կարևորը մանրուքներն» են լոզունգով ուղղակի չի նկատել, որ Կլեոպատրա սպը-ն և Մագաս ինվեստ փբը-ն խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել են 72-րդ և 100-րդ հորիզանականները: Փաստորեն Ծառուկյանին պատկանող ընկերություններից երկուսը տեղ են զբաղեցրել հարյուր խոշոր հարկ վճարողների ցանկում, իսկ Զվարթնոց Հենդլինգը նշված ցանկում 102-րդ է:

Լինելով տնտեսական վերլուծաբան պետք է կարողանալ կիրառել տարրական մաթեմատիկական հաշվարկներ, համաձայն որոնց Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները 2012 թվականի առաջին կիսամյակում վճարել են ոչ թե 1,7 մլրդ. դրամ, ինչպես ցույց են տալիս տարրական թվաբանությանը չտիրապետողների հաշվարկները, այլ 3,7 մլրդ. դրամ: Այպիսով Ծառուկյանին պատկանող ընկերությունները միասին վերցված վճարված հարկերով զբաղեցնում են ոչ թե խոշոր հարկատուների ցուցակի 20-րդ հորիզոնականը, այլ պատվավոր 10-րդ հորիզոնականը:

Հարկ է նշել, որ բացի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած կազմակերպություններից կան նաև այլ կազմակերպություններում, որոնցում Գագիկ Ծառուկյանը ունի բաժնեմաս: Մասնավորապես` Երեվանի քիմիա-դեղագործական ֆիրմա, «Շուստով» առևտրի տուն, Աբովյան Արայ, Մուլտի գրուպ սթոուն, Տեխնալյումին, Ֆիրմա Նյու, Մուլռի ռեստ հաուս, Մուլտի ագրո, Բելլեզզա, Մուլտի գրուպ ջոսոնս, Օնիրա քլաբ, Ինտերսերվիս 1, Մուլտի սիս և Ակվամարին: Ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն վերոնշված ընկերությունները 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բյուջե են վճարել 177,1 մլն. դրամ չափով հարկ:

Այպիսով հանրագումարային հարկային վճարները գերազանցում են 3,8 մլրդ. դրամը:

Ցուց.զբ. տ

Հարկ վճարողի անվանում

Ընդամենը վճարված հարկեր

Հարկային մարմինների կողմից հավաքագրված

Մաքսային մարմինների կողմից հավաքագրված

72

Կլեոպատրա

637 275,8

628 884,3

8 391,6

100

Մագաս ինվեստ

445 684,0

87 191,0

358 493,0

102

Զվարթնոց հենդլինգ

434 117,2

383 826,8

50 290,4

119

Երեվանի արարատկոնյակի-գինու-օղու կոմբինատ

362 176,1

215 965,3

146 210,9

142

Արարատցեմենտ

316 527,1

219 244,3

97 282,8

165

Ար-բեհայ-բելառուսականառեվտրի տուն

278 093,3

20 250,8

257 842,5

230

Կոտայք գարեջրի գործարան

190 445,9

186 462,7

3 983,2

238

Մուլտի գրուպ կոնցեռն

181 248,0

162 015,9

19 232,1

240

Մուլտի-լեոն

179 238,2

106 997,5

72 240,7

301

Ավիա-սերվիս

141 103,5

128 868,8

12 234,8

307

Գլոբալ մոթորս

138 891,2

59 746,8

79 144,4

347

Կլեոպատրա

121 937,0

17 357,0

104 580,1

418

Մուլտի գազ

100 657,5

100 657,5

 

734

Մուլտի մեդիա կենտրոն թիվի

51 945,3

1 793,1

50 152,2

806

Մուլտի մոթորս

47 228,2

556,8

46 671,4

Ընդամենը վճարված հարկեր

3 669 754,2

2 340 764,9

1 328 989,3


Կարեն Հարությունյան
 

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը