Օգոստոսի 2-ին՝ ժամը 09։20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Տիտոգրադյան փողոցից՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1959թ. ծնված Ռուբեն Հ.-ին և 1962թ. ծնված Աշոտ Հ.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվ, էլեկտրական մարտկոց և այլ պահեստամասեր:
Պարզվել է, որ նրանք գիշերը Հալաբյան փողոցի թիվ 25 շենքի հետնամասից «ՎԱԶ-2121» մակնիշի մի ավտոմեքենա են փախցրել, որը Նուբարաշենի այգեգործական ընկերության տարածքում ապամոնտաժել են և գողացել նշված պահեստամասերը:
Մեքենան փախցրել ու ապամոնտաժել են