Գագիկ Մինասյան. «Նախատեսվում է 2010թ. 9,4% գնաճը իջեցնել 4-5%»
Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել է, որ 2011 տարում նախատեսվում է 2010թ. 9,4% գնաճը իջեցնել և հասցնել մինչճգնաժամային մակարդակին՝ 4-5%։
Նա նաև նշել է, որ 2010թ. համար Հայաստանի Հանրապետության պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ սահմանված էր 6%, սակայն տարվա տնտեսական արդյունքներն ավելի գոհացուցիչ էին, և տարին ավարտել են պետբյուջեի 5% դեֆիցիտով ՀՆԱ նկատմամբ։ Իսկ 2011թ. բյուջեի դեֆիցիտը սահմանված է 4%, սակայն, ըստ բանախոսի, կարվի ամեն հնարավոր բան, որպեսզի այս տարի նույնպես այդ ցուցանիշը նվազեցվի՝ հասնելով 3%-ի, ինչը, մի քանի այլ ցուցանիշների հետ համատեղ, հնարավորություն կտա սկսված տարին համարել կայուն-զարգացած։
-Մենք ակնկալում ենք, որ գյուղատնտեսությունը պետք է աճի շուրջ 10%-ով՝ անցյալ տարվա 14,5% անկման պարագայում։ Եվ որոշակի աճ ենք ակնկալում նաև շինարարության և ծառայությունների բնագավառում։