Դատելով «անկախ» կայքերի հրապարակումներից՝ Բաղրամյան 26–ում բուն դրած երիտօլիգարխիան նյարդայնացած է Սերժ Սարգսյանի վրա, քանի որ վերջինս այդպես էլ չի կարողանում արագ բավարարել երիտօլիգարխիայի ախորժակը։
Անհայրենիք երիտօլիգարխիան ուզում է ամեն ինչ ու շատ արագ։ Ջահելները երազում են «օլիգարխների» կուլակաթափության ու հայաստանյան բոլոր բիզնեսների տնօրինման մասին, իսկ ահա Ս. Սարգսյանը չի շտապում, քանզի ի տարբերություն իր երիտշրջապատի՝ լավ հասկանում է, որ իր միակ հենարանը «օլիգարխներն» են, և միայն 2013–ին վերընտրվելուց հետո կարելի է «քցել» նրանց։ Պատահական չէ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Սերժն անձամբ էր քարոզում մականունավորների համար, որովհետև ակնկալում էր նրանց միջոցով ձեռքբերել խորհրդարանի հսկիչ փաթեթը։ Եվ այդպես էլ եղավ։
Այսպիսով` Սերժ Սարգսյանի ու երիտօլիգարխիայի «հակադրությունը» մարտավարական բնույթի է։ Երկուսն էլ ուզում են Հայաստանում քադաֆիական, ալիևյան կամ թուրքմենբաշիական իշխանություն ձևավորել, բայց Սարգսյանը, ինչպես նշեցի, չի շտապում։ Ահա այդ դանդաղկոտությունն է, որ հունից հանում է ՀՀԿ ղեկավարի երիտթևին։
Նկատենք, որ Սերժ Սարգսյանը հաճույքով կշտապեր, բայց նա «օլիգարխներից» բացի այլ հենարան չունի և չի էլ կարող ունենալ, ուստի նախ ուզում է հասարակությանը հաղթել «օլիգարխների» օգնությամբ ու միայն դրանից հետո սկսել «հակաօլիգարխիկ» պայքարը՝ ձգտելով Հայաստանը վերածել տնամերձ բոստանի։
Երիտօլիգարխիան Սերժին համոզում է, որ կարելի է հենվել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» վրա և «հակաօլիգարխիկ» հեքիաթները մինչև նախագահական ընտրությունները «ռասկրուտկա» անելով՝ գնալ Հայաստանy, ասենք, ադրբեջանական տիպի սուլթանատի վերածելու ճանապարհով, բայց փորձը ցույց է տալիս, որ «Տարո՛ն ջան, սիրու՛ն չի» բլեֆն արագ բացահայտվում ու դառնում է անեկդոտների թեմա, ինչը նախագահին հետ է պահում իր երիտասարդ խորհրդականների «տիկնիկային» բնույթի PR–քայլերից։ Նախագահականից կազմակերպվող «քաղաքացիական» ակցիաներն ու «ակտիվիստները» շատ արագ «պալիտ» են լինում, որի հետևանքով «քաղաքացիականության» քայլող խորհրդանիշ Սերժը, մեղմ ասած, հայտնվում է անհարմար վիճակում։ Բացի այդ՝ որքան էլ կազմակերպված լինեն այս կամ այն ակցիաները, ամեն ինչ շատ արագ վերածվում է «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ի, որի արդյունքում «ֆուտբոլասեր» նախագահը ձեռնպահ է մնում «քաղաքացիական» խաղերից։
Սերժը, թերևս, բնազդով է զգում, որ երբեք չի կարողանա արժանանալ հանրային վստահության, ու չի ուզում ռիսկի դիմել, չնայած շատ կուզենար խլել սեփականությունը «յուրայիններից»։ Փոխարենը երիտօլիգարխները նրան առաջարկում են գնալ սեփականության լայնամասշտաբ վերաձևման, իսկ այդ նեոբոլշևիկյան քայլերը հանրությանը ներկայացնել որպես «Պայքարում ենք օլիգարխների դեմ» ծրագիր։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը «հետո»–ի կողմնակից է, իսկ երիտօլիգարխիան՝ «հիմա»–ի։ Երկուսն էլ, սակայն, կողմ են «մեկ օլիգարխի տնտեսությանը»։ Այլ հարց է, որ Սերժն իրեն է տեսնում «մեկ օլիգարխի» դերում, իսկ երիտօլիգարխիայի ղեկավարը՝ իրեն։ Ինքնին հասկանալի է, որ սերժամիշիկական այս «բանավեճը» ոչ մի կապ չունի մեր պետության ու ժողովրդի շահերի հետ։ Ավելին՝ Սերժ–երիտօլիգարխիա «հակասությունների միասնությունը» իր բնույթով հակապետական ու հակահասարակական է, ուստի պետք է հեռացվի քաղաքական ու քաղաքացիական ասպարեզներից միաժամանակ ու մեկընդմիշտ։
Ինչու՞ է նյարդայնացած երիտօլիգարխիան

Կարեն Հակոբջանյան