«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ
«Ժառանգություն» կուսակցությունը
համամիտ է միջնորդների և միջազգային կազմակերպությունների այն մոտեցմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները պետք է գտնեն հենց հակամարտության կողմ հանդիսացող հասարակությունները Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում, իսկ մյուս բոլոր պետությունները, որոնք կողմերին օգնում են այդ հարցում, կարող են հանդես գալ միայն միջնորդների դիրքերից և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման երաշխավորի դերում.
անթույլատրելի է համարում որոշ միջնորդների, պետությունների ղեկավարների կողմից խնդրի նկատմամբ հավասարակշիռ մոտեցումը խաթարող և խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը վերաբերող հայտարարությունները, որոնք փաստացի քաջալերում են Ադրբեջանին՝ նախապատրաստվել պատերազմի.
անվիճելի է համարում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նրա կարգավիճակի միջազգային ճանաչումն է, ինչը բխում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքից՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, և որը չի շրջանցվել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներում.
մտահոգված է, որ տարածաշրջանի քաղաքական և տնտեսական գործընթացներում ներքաշված գերտերությունների կողմից Ադրբեջանի շահերի բավարարման նկատառումներով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններում հակամարտության տարածքային բաղադրիչն անհիմն վերածվել է գերակա խնդրի.
վերստին ուշադրություն է հրավիրում միջազգայնորեն վավերացված այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղը դեռևս 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ճանաչվել է հակամարտության ինքնուրույն կողմ, և 1998թ.-ից մինչեւ այժմ ընթացող երկկողմ հանդիպումներն ու «զրույցները» չեն կարող բանակցություններ համարվել նույն բուդապեշտյան գագաթաժողովի փաստաթղթերի համաձայն, քանի դեռ դրանց ուղղակիորեն չի մասնակցում ԼՂՀ-ն՝ իբրև հակամարտության անմիջական կողմ.
հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տարածքային սահմանազատման հիմնախնդրով իրավասու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական ընտրված ղեկավարությունը, և Հայաստանը ընդամենը կարող է օժանդակել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև ծագած այս հարցի կարգավորմանը:
Հակամարտ իրավիճակի վերջնական կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կանխելու, ինչպես նաև հակամարտության կողմերին որևէ լուծում պարտադրելն ու նրանց ներքին գործերին որևէ կողմնակի միջամտությունը բացառելու ակնկալիքով «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է.
1. ԼՂՀ անվտանգության երաշխավորի պարտավորության ստանձնման շրջանակում հայաստանյան կողմը պետք է բանակցությունների ձևաչափն ու բովանդակությունը համապատասխանեցնի արցախահայության կամքին: Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ օրինական իշխանության բացառիկ իրավունքներն ու պատասխանատվությունը, իսկ Ադրբեջանի հետ իր բանակցություններում առաջնային դիտարկի ԼՂՀ անկախ կարգավիճակի և անվտանգության խնդիրը:
2. Հակամարտության կարգավորման ու ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կանխարգելման առումով ամենաարդյունավետ քայլն ենք համարում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պետական, քաղաքական ու հասարակական շրջանակներին՝ միջնորդներին ու միջազգային կազմակերպություններին ուղղված՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչը և միջազգային հանրության կողմից այդպիսի ճանաչումը: Ընդ որում, այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից՝ իբրև միջազգային հանրության անդամ, և նրա կողմից միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ ջանադիր աշխատանքի նախաձեռնումը:
«Ժառանգություն»կուսակցությունը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը՝ վստահ լինելով, որ առաջարկված քայլերը բխում են քաղաքական-հասարակական շրջանակների հռչակած նպատակներից և անհրաժեշտ պայման են հայ ժողովրդի օրինական իրավունքների արժանի պաշտպանության համար:
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ
«Ժառանգություն» կուսակցությունը
Հակամարտ իրավիճակի վերջնական կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կանխելու, ինչպես նաև հակամարտության կողմերին որևէ լուծում պարտադրելն ու նրանց ներքին գործերին որևէ կողմնակի միջամտությունը բացառելու ակնկալիքով «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է.
1. ԼՂՀ անվտանգության երաշխավորի պարտավորության ստանձնման շրջանակում հայաստանյան կողմը պետք է բանակցությունների ձևաչափն ու բովանդակությունը համապատասխանեցնի արցախահայության կամքին: Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ օրինական իշխանության բացառիկ իրավունքներն ու պատասխանատվությունը, իսկ Ադրբեջանի հետ իր բանակցություններում առաջնային դիտարկի ԼՂՀ անկախ կարգավիճակի և անվտանգության խնդիրը:
2. Հակամարտության կարգավորման ու ռազմական գործողությունների վերսկսման վտանգի կանխարգելման առումով ամենաարդյունավետ քայլն ենք համարում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում պետական, քաղաքական ու հասարակական շրջանակներին՝ միջնորդներին ու միջազգային կազմակերպություններին ուղղված՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչը և միջազգային հանրության կողմից այդպիսի ճանաչումը: Ընդ որում, այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից՝ իբրև միջազգային հանրության անդամ, և նրա կողմից միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ ջանադիր աշխատանքի նախաձեռնումը:
«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը՝ վստահ լինելով, որ առաջարկված քայլերը բխում են քաղաքական-հասարակական շրջանակների հռչակած նպատակներից և անհրաժեշտ պայման են հայ ժողովրդի օրինական իրավունքների արժանի պաշտպանության համար:
«Ժառանգություն» կուսակցություն
3 հունիսի 2009թ.