Լրահոս

08.08.2012 12:47


Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ական քաղաքապետի դեմ կմրցի ԲՀԿ թեկնածուն

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ական քաղաքապետի դեմ կմրցի ԲՀԿ թեկնածուն

Վանաձորում սպասվող քաղաքապետի նոր ընտրություններում պայքարի մեջ մտնելու համար այսօր առաջադրվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, Լոռու մարզի նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը:

Այսպիսով՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն իսկ 3 թեկնածու: Ավելի վաղ իր թեկնածությունը առաջադրած քաղաքապետից՝ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից զատ՝ ինքնաառաջադրվել է նաև փաստաբանԿարեն Թումանյանը: Իսկ որպես ավագանու անդամներ առաջադրվածների թվում  ՀՀԿ 6 ներկայացուցիչ կա,  ԲՀԿից՝ 1–ը: Ընդհանուր առմամբ, Վանաձորում ավագանու անդամ դառնալու համար փաստաթղթեր է ներկայացրել 24 մարդ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սկսել են ընդունել օգոստոսի 5-ից. այն կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը