Լրահոս

08.08.2012 14:19


Մասիսում քաղաքապետի 3 թեկնածու է առաջադրվել, իսկ Վեդիում՝ 1

Մասիսում քաղաքապետի 3 թեկնածու է առաջադրվել, իսկ Վեդիում՝ 1

Մասիսում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը։ Եվս մեկ հոգի՝ անկուսակցական Նորայր Նահապետյանը,  ինքնաառաջադրվել է։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Վեդիում ինքնաառաջադրվել է միայն ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը:

Նշենք, որ Արարատի մարզի 97 համայնքերից 86-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:

Այս խորագրի վերջին նյութերը