Լրահոս

04.06.2009 17:48


ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը համաներման առաջարկով կդիմի ՀՀ նախագահին

Հունիսի 4-ին Ազգային ժողովում կայացել է 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով ստեղծված ՀՀ  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը:

Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովը քննարկել է նաև ժամանակավոր հանձնաժողովի անդամներ Արծվիկ Մինասյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած որոշման նախագիծը։ Ինչպես տեղեկացրեց զեկուցող Արծվիկ Մինասյանը, այն ստեղծվել է՝ նկատի ունենալով ՀՀ նախագահի 2009թ. մայիսի 28-ին  համաներում կիրառելու անհրաժեշտության մասին քաղաքական ուժերից և հանրային այլ կառույցներից առաջարկություններ ստանալու պատրաստակամությունը: Ըստ Ա. Մինասյանի՝ համաներում հայտարարելու դեպքում հասարակության մեջ էականորեն կթուլանա ձևավորված  լարվածությունը, դա կնպաստի քաղաքական ուժերի միջև առողջ երկխոսություն ծավալելուն:
-Որոշման նախագիծը պարունակում է հանձնաժողովի տեսակետի փոխանցում, որով մենք առաջարկում ենք, որ համաներում կիրառվի հատկապես մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված,- «7օր»-ի հետ զրույցում ասել է պարոն Մինասյանն ու հավելել,- քանի որ քրեակատարողական հիմնարկներ մեր այցելությունները ցույց են տվել, որ ընդհանրապես համաներում պետք է կիրառվի այլ անձանց նկատմամբ ևս, ապա այդ հարցով միջնորդում ենք նախագահին, որ ընդհանուր համաներում կիրառվի՝ մասնավորապես անդրադառնալով նաև մարտի 1-ի դեպքերի ժամանակ «հանցագործություն» հասկացությամբ դատապարտված անձանց նկատմամբ կամ այն անձանց, ովքեր այդ գործի շրջանակներում անցնում են։ Սակայն բացառություն ենք առաջարկում մահվան հանգամանքներում մեղավոր անձանց նկատմամբ։ Այսինքն՝ այն անձինք, ում դիտավորյալ գործողություններով մեր 10 քաղաքացիները մահացել են, այդ անձինք համաներման տակ չընկնեն։ Իսկ այն անձինք, ովքեր հայտնի հոդվածներով են մեղադրվում՝ 316, 301, 300, 225, այդ մարդիկ նամաներմամբ ազատ արձակվեն։ Սա է մեր ամբողջ ասածի իմաստն ու տրամաբանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը