Լրահոս

04.06.2009 17:58


Հեղինե Բիշարյան. «Նման բան չկա, չեմ լսել, չգիտեմ»

Հեղինե Բիշարյան. «Նման բան չկա, չեմ լսել, չգիտեմ»

Նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահայկանը «7օր»-ին ասել էր, որ հնարավոր է' ՕԵԿ-ին Երևանի վարչական շրջաններում տեղեր տրվեն, քանի որ իրենք նույն կոալիցիայում են և յուրաքանչյուր խնդիր համատեղ լուծման ճանապարհով են գնալու։

«Բնականաբար, ներքին քննարկումներ կլինեն, և կփորձենք մեկս մյուսի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքով նաև կազմավորել Երևանի քաղաքապետարանը»,- ասել էր Գ. Սահակյանը։

«ՕԵԿ-ի համար սա ընդունելի՞ առաջարկ է»,- հետաքրքրվել ենք ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից։

-«Օրինաց երկիրը» կոալիցիայի մեջ է և իշխանական ուժ է։ Հիմա ի՞նչ կառաջարկեն, ի՞նչ կլինի, դա երբ որ կառաջարկեն, այն ժամանակ կքննարկենք։ Էս պահին նման առաջարկ և նման քննարկում չկա։ Եթե առաջարկը չկա, չես կարող պատասխանի մասին մտածել։ Նախ պետք է առաջարկ լինի, որ հետո նոր հասկանանք։ Նման բան չկա, չեմ լսել, չգիտեմ,- պատասխանել է Հ. Բիշարյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը