ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ս.թ. մայիսի 31-ին' ժամը 14:10-ին, ԼՂՀ պաշտպանական բանակի նորակոչիկներ, ս.թ. մայիսի 19-ին զորակոչված ՕհանՀարությունյանըևԳևորգԹովմասյաննինքնակամլքելենզորամասըևհայտնվելադրբեջանականկողմում: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվում են գերեվարմանմեջ ընկած նորակոչիկների մասին մի շարք տեղեկություններ, որտեղ նրանք պատմում են հայկական զինված ուժերում իբր թե տիրող անմխիթար վիճակի և բազմաթիվ անօրինությունների մասին:
Նորակոչիկներն ինքնակամ են լքել զորամասը
ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ս.թ. մայիսի 31-ին' ժամը 14:10-ին, ԼՂՀ պաշտպանական բանակի նորակոչիկներ, ս.թ. մայիսի 19-ին զորակոչված Օհան Հարությունյանը և Գևորգ Թովմասյանն ինքնակամ լքել են զորամասը և հայտնվել ադրբեջանական կողմում:
Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվում են գերեվարման մեջ ընկած նորակոչիկների մասին մի շարք տեղեկություններ, որտեղ նրանք պատմում են հայկական զինված ուժերում իբր թե տիրող անմխիթար վիճակի և բազմաթիվ անօրինությունների մասին:
«Օգտագործելով ընդամենը 12 օր ծառայության մեջ գտնվող և դեռևս զինվորական երդում չտված նորակոչիկների' սոցիալական կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված բարոյահոգեբանական անկայուն վիճակը' ներազդեցության հատուկ միջոցների կիրառմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հանգամանորեն նախապատրաստված այդ ակնհայտ ապատեղեկատվության նպատակն է ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանական բանակի մասին մտացածին տեղեկությունների տարածման քողի ներքո բարձրացնել սեփական հասարակության ներսում սեփական զինված ուժերի բարոյալքված վարկն ու հեղինակությունը: Ադրբեջանական քարոզչական նմանաբնույթ հնարքները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ինչ-որ կերպ փորձում է համեմատվել մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությամբ իրեն գերազանցող ԼՂՀ զինված ուժերի հետ:
Ցավալի է, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունն այս կերպ սեփական հասարակությանն ու զինված ուժերի անձնակազմին մղում է ինքնախաբեության և արկածախնդրության: Ադրբեջանի հատուկ ծառայությունների' հայ նորակոչիկների կողմից ցուցմունքների կորզման, հասարակության մեջ ակտիվ շահարկման և հանրային ցուցադրման փաստերը միջազգային մարդասիրական կառույցների ուշադրության կարիքն ունեն, քանի որ խախտում են այդ նորակոչիկների' Ժնևի երրորդ կոնվենցիայի 13-րդ և չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածներով նախատեսված «հասարակության հետաքրքրասիրությունից» պաշտպանության դրույթները»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։