Լրահոս

04.06.2009 18:55


ՆԳ նախարարների խորհրդի նիստ

Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի Յալթա քաղաք, որտեղ հունիսի 4-ից 5-ը տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:

Նիստի օրակարգում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների (ոստիկանության) համագործակցության վիճակի և հեռանկարների ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման ընթացքի, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հետ կապված՝ հանցագործությունների նոր ձևերի հակազդման համատեղ կանխարգելիչ միջոցների կիրառման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության զարգացման, մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համաձայնագրի, իրավական ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագրի, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի մասնագիտացված տվյալների բանկի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերն են:
Նիստում կլսվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրենի հաշվետվությունը, քննության կառնվեն ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալի և ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացման վայրի և ժամանակի հարցերը:

Այս խորագրի վերջին նյութերը