2009 թվականի մայիս ամսին ուժը կորցրած են ճանաչվել մեկ խաղատան և երկու շահումով խաղի կազմակերպման լիցենզիաներ, մեկ շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցվել է: Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվել է տուգանք՝ 3մլն 100 հազար դրամի չափով և 100 հազար դրամ' վիճակախաղի կազմակերպչի նկատմամբ:
Մայիս ամսվա ընթացքում գանձվել է 30 մլն դրամ պետական տուրք՝ շահումով խաղերի գծով: Ընդհանուր առմամբ 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին այս ոլորտից գանձվել է 205 մլն դրամի չափով պետական տուրք՝ 155 մլն շահումով խաղերի և 50 մլն՝ խաղատների գծով:
2009 թվականի հունիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 114 շահումով խաղի, 10 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:
Լիցենզիաներն ուժը կորցրել են

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին