Գագիկ Սուխուդյան. «Եկեք Սևանը «արենդայով» տանք մեկին»
-Եթե մենք չենք կարող պահել, եկեք Սևանը տանք մեկին «արենդայով»։ Ո՞նց ենք «Նաիրիտը» տալիս։ Մենք էդպես էլ Սևանի «ղադրը» չենք իմանում։ Տանք՝ մեկ ուրիշը պահի,-մամլո ասուլիսի ժամանակ խոսելով Սևանի հիմնախնդիրների մասին՝ ասել է 1981-1992թթ. «Սևան» ազգային պարկի տնօրեն Գագիկ Սուխուդյանը:
Նա պնդում էր, որ ողջ ազգը պետք է ոտքի կանգնի Սևանի փրկության համար։
-Երևանի ցանկացած մասում կարող ես տուն կառուցել, բայց ջուր չես կարող ստանալ ցանկացած տեղից։ Մտածենք Սևանի մասին, և նա ամեն ինչ կտա,-ասել է Գագիկ Սուխուդյանը։
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանն էլ վստահեցնում է, որ Սևանի ափամերձ շրջաններում շինությունների հարցը բարձրացվում է նախագահին առընթեր «Սևանի հիմնահարցերն ուսումնասիրող» հանձնաժողովում։
-Հիմա մի ամբողջ ենթահանձնաժողով նայում է շինությունների հարցը՝ ո՞րն է օրինական, ո՞րը՝ անօրինական։ Մենք առաջարկություններով հանդես ենք եկել, թե ինչպես վարվել այդ շինություների հետ։ Ես հիմա չեմ ուզում ասել՝ ինչ պետք է անլ, բայց մի օր այդ շինությունների հարցը պետք է լուծվի։ Զարմացա, երբ ասացին՝ 66 օրինական և 161անօրինական շինություն կա։ Ինչպես կարող է օրինական լինի, եթե դեռևս Սովետական Միությունից է օրենքով արգելվում,-ասել է նա։