«Երևան ջուր» ընկերությունը լրատվամիջոցներին պարբերաբար հաղորդագրություններ է ուղարկում այն մասին, որ մայրաքաղաքի այսինչ կամ այնինչ թաղամասում ջուր չի լինելու, քանի որ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Իհարկե, վատ չէ, որ Երևանի ջրագծերը վերանորոգվում են, իսկ վթարված հատվածները՝ վերացվում, բայց երբ այդ ամենը նույն թաղամասում անընդհատ կրկնվում է այն էլ 40 աստիճան շոգի պայմաններում, ապա բնակիչների կյանքը վերածվում է մղձավանջի։
Մեզ են դիմել, մասնավորապես, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների բնակիչներից, ովքեր պնդում են, որ վերջին երեք օրերին իրենք ջուր չեն ունեցել, ինչը ներկայիս եղանակային պայմաններում պարզապես անտանելի է։
Չգիտեմ, թե ինչպես են իրենց աշխատանքները պլանավորում «Երևան ջուր» ընկերությունում, բայց ճիշտ կլինի, որ մարդկանց անհանգստություն չպատճառեն։ Եթե թեժ ամռանը բնակիչները պետք է զրկված լինեն ջրից, ապա ու՞մ է պետք այդպիսի ծառայությունը։ Ջրի վարձերը գանձելիս ընկերությունը շատ հետևողական է, հետևաբար՝ նույն հետևողականությունը պետք է ցուցաբերի նաև սպառողներին գոհացնելու հարցում։
Անջուր ամառ

Կորյուն Մանուկյան