Վերահաշվարկվեցին 8/01 և 8/03 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին տեղի է ունեցել թիվ 8/01 եւ 8/03 ընտրատեղամասերի քվեաթերթիկների զննում և վերահաշվարկ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և կարևորելով քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացի թափանցիկությունը՝ քվեաթերթիկների վերահաշվարկը տեղի է ունեցել հրապարակային, լրագրողների մասնակցությամբ։ Զննումն ու վերահաշվարկն իրականացրել են ՀՀ ԿԸՀ-ի լիազոր ներկայացուցիչները, ովքեր քննչական խմբի կողմից ճանաչվել են որպես մասնագետներ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 217-218-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ իրականացված զննության ընթացքում մասնագետները փաստել են, որ պարկերի պաշտպանիչ շերտերը վնասված են, ինչից ենթադրվում է, որ այն նախկինում արդեն բացվել-փակվել է:
«8/01 ընտրատեղամասի քվեաթերթիկների պարկում հայտնաբերվեց դարչնագույն, թղթե 12 ծրար: Չօգտագործված քվեաթերթիկների ծրարը բաց էր, որի մեջ հայտնաբերվել է 528 քվեաթերթիկ (ծրարի վրա գրված 522-ի փոխարեն): Օգտագործված քվեաթերթիկների ելունդների ծրարը փակ էր, կնքված և ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի 1 անդամի կողմից: Վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ ծրարում ելունդների իրական թիվը 1476 է՝ 1480-ի փոխարեն: Ընտրողների ցուցակը նույնպես զմռսված էր կնքված, փակ ծրարում, բայց դարձյալ ստորագրվել էր 1 անձի կողմից: Ընտրողների ցուցակի ուսումնասիրությանը պարզեց, որ գրանցամատյանում ստորագրել է 1477 ընտրող, թեև ամփոփիչ արձանագրության մեջ քվեարկության մասնակիցների թիվը նշված էր 1480: Օգտագործված քվեաթերթիների ծրարը կիսով չափ բաց էր, փակման մասում առկա էր կնիքը և հանձնաժողովի 2 անդամի ստորագրություն: Ծրարի մեջ հայտնաբերվեց 1573 հատ սահմանված, ևս երեք չսահմանված նմուշի ծրար:
Կուսակցությունների օգտին քվեարկված քվեաթերթիկների վերահաշվարկման ժամանակ էական անճշտություններ չհայտնաբերվեցին և միայն 1 ձայնով ավելացավ ՀՀԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկների թիվը: Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 439, Ժողովրդական կուսակցության օգտին՝ 7, ՀԱԿ-ի՝ 153, ՀՅԴ-ի՝ 103, ՀՀԿ-ի՝ 624, «Օրինաց երկիր» կուսակցության օգտին 155 ընտրող: Այս տեղամասում ՀԱՍԿ-ի օգտին կողմ քվեարկված քվեաթերթիկ չի հայտնաբերվել:
8/03 ընտրական տեղամասի քվեաթերթիկների պարկում նույնպես հայտնաբերվեց 12 դարչնագույն, թղթե ծրար, որոնցից և ոչ մեկը ստորագրված ու կնքված չէր, ինչպես պահանջում է գործող կարգը: Մարված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվեցին բազմաթիվ քվեաթերթիկների կտորներ, որոնք գործնականում անհնար էր հաշվել, ուստի մասնագետները բավարարվեցին՝ փաստելով նշված հանգամանքը: Ըստ արձանագրության մարված քվեաթերթիկների թիվը պետք է լիներ 417:
Օգտագործված քվեաթերթիկների ելունդների ծրարում հայտնաբերվեց 1578 հատ ելունդ, որքան որ արձանագրված էր նաեւ արձանագրության մեջ: Ընտրողների ցուցակների ուսումնասիրությամբ հայտնաբերվեց 1606 ընտրողի ստորագրություն, մինչդեռ, ըստ արձանագրության, քվեարկությանը մասնակցել է 1578 ընտրող: Օգտագործված ծրարների պարկում հայտնաբերվեց 1496 հատ սահմանված, ևս 30 հատ չսահմանված նմուշի ծրար, իսկ ըստ արձանագրության, սահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը պետք է լիներ 1578:
Կուսակցությունների օգտին քվեարկված քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում պարզվեց հետևյալ պատկերը՝
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին՝ 480 քվեաթերթիկ և 1 անվավեր՝ արձանագրության մեջ մատնանշված 477-ի փոխարեն: ՀԱԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվեց 2, իսկ ՀՅԴ-ի օգտին՝ 1 քվեարկված քվեաթերթիկ: Ըստ այդմ՝ ՀԱԿ-ի օգտին քվեարկել է 119, ՀՅԴ-ի օգտին՝ 60 ընտրող: Վերահաշվարկի ժամանակ ՀՀԿ, ՕԵԿ, ՀԱՍԿ և Ժողովրդական կուսակցությունների օգտին քվեարկված քվեաթերթիկների և արձանագրության մեջ ամրագրված թվային տվյալների միջև անհամաձայնություններ չհայտնաբերվեցին: Ըստ այդմ՝ նշված կուսակցությունների օգտին 8/03 տեղամասում քվեարկել են համապատասխանաբար 643, 265, 5 և 2 ընտրող»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում: