Ինչու՞ են Սերժ Սարգսյանին արտաքին ու ներքին թշնամիներ պետք եկել
Քաղաքագիտությունից ու քաղաքական պրակտիկայից հայտնի է, որ ձախողակ իշխանությունները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել՝ արհեստական թիրախներ ու խնդիրներ ներմուծելով քաղաքական օրակարգ։ Նպատակը մեկն է՝ խուսափել անարդյունավետ կառավարման համար պատասխանատվությունից։
Ավերիչ բնույթի իշխանությունները, որպես կանոն, սեփական սխալների պատճառ են ներկայացնում արտաքին ու ներքին թշնամիներին։ Ստեղծվում են միֆեր և հորինովի թշնամիների կերպարներ, որոնց ֆունկցիան մարդկանց ուղեղների լվացումն է։
Կավե ոտքերով հսկաները. պատմական էքսկուրս
Արտաքին ու ներքին թշնամիներ փնտրող և այդ թշնամիների դեմ «սրբազան» պատերազմի կոչ անող պետությունների տիպիկ օրինակներ են բոլշևիկյան Ռուսաստանը և նացիստական Գերմանիան։
«Հողը՝ գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորներին» խոստացող բոլշևիկներն իշխանության գալուց հետո իսկույն մոռացան իրենց խոստման մասին։ Պատճառաբանվեց, որ հիմա դրա ժամանակը չէ, քանզի թշնամիները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից ու վնասել հեղափոխությանը։ Մի խոսքով, հեղափոխությունը եղավ, բայց ռուս մուժիկի կյանքը չբարելավվեց։ Ճիշտ հակառակը։
Շարիկովների իշխանություն ձևավորած բոլշևիկներըհեղափոխությունից հետո հայտարարում էին, որ իրենց խոստացած լավ կյանքը չի գալիս, քանզի դրան խանգարում են ինչպես արտաքին թշնամիները (իմպերիալիստները, կապիտալիստները և այլն), այնպես էլ ներքինները (կուլակները, հակահեղափոխականները, ծպտյալ ցարականները և այլն)։
«Ա՛յ կուլակաթափ կանենք հարուստներին, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Օգնե՛ք մեզ այդ հարցում ու կտեսնեք, թե ինչպես է գալիս պայծառ ապագան»,– սովետիզացիայի ենթարկվող ժողովրդին վստահեցնում էին կոմունիստները։
Կուլակաթափությունն, ի դեպ, տեղի ունեցավ, բայց դրանից հետո ոչ թե լավ կյանք սկսվեց, այլ Ռուսաստանը սովի մատնվեց։ Կուլակաթափության օգնությամբ լավ կյանքի ապահովման խոստումը չկատարած համայնավարներն անմիջապես լուծումը գտան՝ հայտարարելով, որ դրսի մութ ուժերն են խանգարում ՍՍՀՄ–ին վերջնականապես ոտքի կանգնել։ Մի խոսքով դասական դեմագոգիա էր կիրառվում, իսկ անհնազանդներին ու կասկածյալներին Ստալինն ուղարկում էր «երջանկանալու», այն է՝ ազատազրկման վայրերում տաժանակիր աշխատանքով զբաղվելու կամ գնդակահարվելու։
Անցավ ընդամենը մի քանի տասնամյակ և բլեֆի վրա հիմնված Սովետը փլվեց։ Վերջում բոլորի համար էլ պարզ էր, որ ոչ մի արտաքին կամ ներքին թշնամի չէր կարող այնպես վնասել ՍՍՀՄ–ին, ինչպես կուսնոմենկլատուրայի անտաղանդ կառավարումն ու հիվանդ գաղափարախոսությունը։
Նացիստական Գերմանիայում էլ էին սիրում ներքին ու արտաքին թշնամիներ փնտրել և այդ թշնամիներով բացատրել միջին գերմանացու վատ կյանքը։
Արտաքին թշնամին Հիտլերի համար գրեթե ողջ աշխարհն էր, իսկ ներքինը՝ հրեաները։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ երկրորդ համշխարհային պատերազմի արդյունքում Գերմանիան ավերակների վերածվեց ու խելքի եկավ միայն դեմագոգիկ կառավարումը և հիվանդ մտածողությունը մերժելով։
Սերժի «թշնամիները»
Փոքրիկ մասշտաբի բռնապետիկներն էլ են սիրում քաղաքական, բարոյական ու իրավական պատասխանատվությունից խուսափել «թշնամիների» օգնությամբ, իսկ անհաջողությունները բացատրել ամեն ինչով, բայց ոչ սեփական սխալներով։ Սերժ Սարգսյանը բացառություն չէ։
Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած ՀՀԿ ղեկավարն այժմ փորձում է իր քարոզչամեքենայի օգնությամբ ներքին ու արտաքին թշնամիներ«բուծել» և մատուցել հանրությանը՝ «Ես մեղավոր չեմ, ինձ խանգարում են» ծրագրի շրջանակներում։
Տիգրան Սարգսյանը տնտեսական խայտառակ ցուցանիշներ է ապահովում, իսկ մեղավորը «միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն» է հայտարարվում (արտաքին թշնամի)։ Իշխանություններն, իհարկե, «մոռանում» են, որ հայտարարել էին, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, բայց դե նման «մանր» բաները նրանց էնտուզիազմը չի պակասեցնում։
«Ա՛յ կվերացնենք օլիգարխներին, և կյանքը կդառնա մեղր»,– բոլշևիկյան ոճով ներքին թշնամիների տեղն են հանրությանը ցույց տալիս Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը և «օլիգարխներով» բացատրում տնտեսական անկումն ու բիզնես մթնոլորտի վատացումը։ Ոչինչ որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է. գեբելսյան ոճով աշխատող քարոզչամեքենայի համար դա հարց չի։
Ինչ վերաբերում է «օլիգարխներին», ապա ՀՀԿ ղեկավարն անձամբ էր քարոզ տանում նրանց համար։ Այսինքն՝ եթե նույնիսկ մի պահ ընդունենք իշխանական քարոզչամեքենայի այն կոդերը, ըստ որի՝ Հայաստանը կծաղկի մի քանի «օլիգարխի» կուլակաթափ անելով, ապա միևնույն է Սերժ Սարգսյանի վրա կարվող «հակաօլիգարխիկ» իմիջը չի «նստում», քանի որ, կրկնեմ, նախագահը թաղ առ թաղ ընկած նեմեցռուբոներին ու սասիարտակներին էր քարոզում։
Իրականությունն այն է, որ Սերժն ուզում էմիակ օլիգարխը լինել ու այդ իսկ պատճառով իրեն կից գործող երիտօլիգարխիայի միջոցով կեղծ թիրախներ է ստեղծում ու փորձում մոլորեցնել հանրությանը և վերարտադրվել։ Այդ գործում, ի դեպ, իշխանություններին սատարում են որոշ «քաղաքացիական ակտիվիստներ», որոնք, ասենք, «Մենք ենք այս գյուղի տերը», «Փրկենք Թոխմախի պուրակը» կամ «Թոխմախը մերն է» տիպի անվանումներով «հուժկու» նախաձեռնությունների միջոցով փոթորիկներ են սարքում մեկ բաժակ ջրում, էժանագին թամաշաներ բեմադրում, «ռասկրուտկա» լինում սերժական լրատվամիջոցներով և յուրօրինակ գեղամյանություն անում Սերժի համար։
Անցնենք առաջ։
Սերժ Սարգսյանի թիմն իրենց անարդյունավետ կառավարման պատճառ են ներկայացնում նաև Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Լևոն Տեր–Պետրոսյանին, ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր ինքնուրույնություն ունեն և Սերժի հաճախորդը չեն դառնում։ «Չեն թողնում, որ մարդը կառավարի»,– նշածս սուբյեկտների իբր դավադիր գործունեությունը նկատի ունենալով նեղսրտում են սերժականները։
«Անկախ» մամուլում երբեմն այնպիսի մտքի «գոհարների» ես հանդիպաում այս թեմաներով, որ ապշել կարելի է մարդկանց «մուտիլովկայական» երևակայության վրա։
«Սերժն Արևմուտքի օգնությամբ ուզում է բարեփոխումներ անել, բայց ռուսամետ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը թույլ չեն տալիս նրան գնալ այդ ճանապարհով։ Ուստի պետք է քաղաքացիականները սատարեն խեղճ ու արևմտամետ Սերժին, ով կրակն է ընկել օլիգարխների և ռուսամետ ուժերի ձեռքը»,– իրենք իրենց կամ իրենց հավատացողներին, կներեք արտահայտությանս, էշի տեղ դրած «վերլուծություններ» են տարածում Բաղրամյան 26–ի մշակները։
Ժանրի կանոնների համաձայն՝ սերժական վարչախումբն իր արտաքին թշնամի պետությունն էլ ունի։ Համենայնդեպս այդպես է ներկայացվում հանրությանը։ Մի՛ շտապեք եզրակացնել, որ այդ արտաքին թշնամիները Թուրքիան կամ Ադրբեջանն են։ Ըստ «անկախ» լրատվամիջոցների՝ արևմտամետ Սերժին դրսից խանգարում է Ռուսաստանը, և քանի դեռ ռուսական «բոբոն» մեզ սպառնում է՝ երկրում դրական փոփոխություններ չեն կարող լինել։ Ահա այսպիսի բլեֆ կոդ են դրել շրջանառության մեջ մեր տնաբույծ նեոբոլշևիկները։
Իշխանությունն, իհարկե, «մոռացել» է, որ իբր ռուսատյաց ու արևմտամետՍերժ Սարգսյանը միակ հայ բարձրաստիճան պաշտոնյան է, ով ՌԴ հատուկ ծառայություններից (ԳՌՈՒ–ից) մեդալ է ստացել(բնականաբար՝ ՌԴ–ին ծառայելու համար), չհաշված այն, որ Սերժի նախագահության օրոք 49 տարով երկարաձգվել է ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու ժամկետը։ Ահա այսպիսի «խոխմա» արևմտամետ է Սերժը։ Ըստ ամենայնի՝ պարբերաբար ռուսների գիրկը նետվելով է նա պայքարում Պուտինի ու մյուսների դեմ։ Բայց չէ՞ որ այս ամենը մեծահասակների համար հորինված հեքիաթ է։ Ով ով, բայց սերժականներն արևմտամետությունից ու ռուսատյացությունից ընդհանրապես չպետք է խոսեն։
Եթե անգամ ընդունենք այն իռացիոնալ կոդը, թե միայն ռուսի ոտքը Հայաստանից կտրելով է հնարավոր զարգացում ակնկալել, ապա Սերժն այն մարդը չէ, ով դա պետք է անի։
Իրականությունն այն է, որ Սերժը աթոռամետ է և եթե աթոռի պահպանմանը կնպաստի Աբդուլա Գյուլի հետ Հայաստանի շահերի հաշվին սիլի–բիլի անելը, ապա նա որևէ խնդիր չունի այդպես վարվելու (հայ ժողովուրդը դա տեսավ հայ–թուրքական տխրահռչակ «ֆուտբոլի» ժամանակ)։ Հետևաբար՝ ասել, թե Սերժ Սարգսյան արևմտամետ կամ ռուսամետ է, առնվազն մանկամտություն է։
Ամփոփում
Արտաքին ու ներքին թշնամիներով հանրությանը կերակրող սերժական իշխանությունն ընդամենը ցույց է տալիս, որ սպառվել է։ Միայն սպառված իշխանությունն է թշնամիներ փնտրում։
Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի ներքին խնդիրները այս կամ այն «մետությամբ» կամ «տյացությամբ» չեն լուծվելու։ Պետք է ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ լինել, այլ հայաստանակենտրոն։
«Արևմտամետությամբ» կամ «ռուսամետությամբ» անկեղծորեն առաջնորդվողներն, ըստ էության, հակապետական մտածողության կրողներ են, հոգով ստրուկներ, ովքեր ներքուստ չեն կարողացել ձերբազատվել Օսմանյան կամ Բոլշևիկյան կայսրության լծից, ու կապ չունի, որ իրենց բառապաշարում օգտագործում են «Անկախ Հայաստան» կամ «Ինքնիշխան պետություն» ձևակերպումները։
Հայկական իրականության մեջ արևմտամետ ինքնահռչակվածների մեծ մասը վերջում թրքալիբերալ է դառնում, իսկ ինքնամոռաց ռուսամետների մեծ մասը՝ թրքաբոլշևիկ։ Հարկ է շեշտել, որ թրքալիբերալն ու թրքաբոլշևիկը ձևով տարբեր, սակայն բովանդակությամբ նույն հակապետական երևույթներն են։
Եթե մենք մեր ոտքերի վրա պինդ կանգնենք, ապա ոչ մի արտաքին միջամտություն չի կարող վնասել Հայաստանին։
Մենք պետք է դաշնակիցներ, այլ ոչ թե հովանավորներ կամ տերեր փնտրենք։ Կատարյալ հիմարություն է ինչպես ծայրահեղ արևմտամետությունն ու հակաարևմտամետությունը, այնպես էլ ծայրահեղ ռուսամետությունն ու հակառուսամետությունը։ Ընդամենը պետք է հայամետ լինել, և վերջ։
Անշու՛շտ, Հայաստանի զարգացման վեկտորը պետք է դեպի Եվրոմիությունն ուղղված լինի, բայց դա չի նշանակում, որ ՌԴ–ի հետ անպայման պետք է վատ հարաբերություններ ունենալ։
«ՌԴ–ի հետ գործընկերությունը խոչընդոտում է ԵՄ–ի հետ ինտեգրվելուն» բանաձևով առաջնորդվողները երևույթներն ընկալում են պարզունակ ու խեղաթյուրված ձևով։
Առանձնահատուկ կուզենայի նշել, որ Հայաստանի խնդիրն օլիգարխ կոչվածները չեն, այլ կլանաօլիգարխիկ համակարգն է, որն ուզում է գերկենտրոնացնել Սերժ Սարգսյանն ու ստեղծել «Մեկ օլիգարխի» կամ «Մեկ փեսայի» տնտեսություն ինչպիսին, օրինակ, միջինասիական երկրներում կամ հետադիմական այլ պետություններում է գործում։
Եվ այսպես, Հայաստանի հիմնական թշնամին մեզանում գործող տնտեսաքաղաքական համակարգն է։ Իրական արտաքին թշնամին ոչինչ չի կարող անել և չի կարող սպառնալ Հայաստանի անվտանգությանը, եթե մեզ մոտ ժողովրդավարական հարաբերություններ ձևավորվեն և լինի մրցակցային տնտեսություն։ Ուստի՝ կլանաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը Հայաստանի ապագայով մտահոգ ուժերի և անհատների գլխավոր խնդիրը պետք է լինի։
2013–ին սպասվող նախագահական ընտրությունները հարմար առիթ են քաղաքական ու քաղաքացիական ինքնուրույն ուժերի միջոցով իշխանափոխություն անելու և համակարգային փոփոխությունների գնալու համար։
Ինչու՞ են Սերժ Սարգսյանին արտաքին ու ներքին թշնամիներ պետք եկել
Քաղաքագիտությունից ու քաղաքական պրակտիկայից հայտնի է, որ ձախողակ իշխանությունները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել՝ արհեստական թիրախներ ու խնդիրներ ներմուծելով քաղաքական օրակարգ։ Նպատակը մեկն է՝ խուսափել անարդյունավետ կառավարման համար պատասխանատվությունից։
Ավերիչ բնույթի իշխանությունները, որպես կանոն, սեփական սխալների պատճառ են ներկայացնում արտաքին ու ներքին թշնամիներին։ Ստեղծվում են միֆեր և հորինովի թշնամիների կերպարներ, որոնց ֆունկցիան մարդկանց ուղեղների լվացումն է։
Կավե ոտքերով հսկաները. պատմական էքսկուրս
Արտաքին ու ներքին թշնամիներ փնտրող և այդ թշնամիների դեմ «սրբազան» պատերազմի կոչ անող պետությունների տիպիկ օրինակներ են բոլշևիկյան Ռուսաստանը և նացիստական Գերմանիան։
«Հողը՝ գյուղացուն, իսկ գործարանը՝ բանվորներին» խոստացող բոլշևիկներն իշխանության գալուց հետո իսկույն մոռացան իրենց խոստման մասին։ Պատճառաբանվեց, որ հիմա դրա ժամանակը չէ, քանզի թշնամիները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից ու վնասել հեղափոխությանը։ Մի խոսքով, հեղափոխությունը եղավ, բայց ռուս մուժիկի կյանքը չբարելավվեց։ Ճիշտ հակառակը։
Շարիկովների իշխանություն ձևավորած բոլշևիկները հեղափոխությունից հետո հայտարարում էին, որ իրենց խոստացած լավ կյանքը չի գալիս, քանզի դրան խանգարում են ինչպես արտաքին թշնամիները (իմպերիալիստները, կապիտալիստները և այլն), այնպես էլ ներքինները (կուլակները, հակահեղափոխականները, ծպտյալ ցարականները և այլն)։
«Ա՛յ կուլակաթափ կանենք հարուստներին, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Օգնե՛ք մեզ այդ հարցում ու կտեսնեք, թե ինչպես է գալիս պայծառ ապագան»,– սովետիզացիայի ենթարկվող ժողովրդին վստահեցնում էին կոմունիստները։
Կուլակաթափությունն, ի դեպ, տեղի ունեցավ, բայց դրանից հետո ոչ թե լավ կյանք սկսվեց, այլ Ռուսաստանը սովի մատնվեց։ Կուլակաթափության օգնությամբ լավ կյանքի ապահովման խոստումը չկատարած համայնավարներն անմիջապես լուծումը գտան՝ հայտարարելով, որ դրսի մութ ուժերն են խանգարում ՍՍՀՄ–ին վերջնականապես ոտքի կանգնել։ Մի խոսքով դասական դեմագոգիա էր կիրառվում, իսկ անհնազանդներին ու կասկածյալներին Ստալինն ուղարկում էր «երջանկանալու», այն է՝ ազատազրկման վայրերում տաժանակիր աշխատանքով զբաղվելու կամ գնդակահարվելու։
Անցավ ընդամենը մի քանի տասնամյակ և բլեֆի վրա հիմնված Սովետը փլվեց։ Վերջում բոլորի համար էլ պարզ էր, որ ոչ մի արտաքին կամ ներքին թշնամի չէր կարող այնպես վնասել ՍՍՀՄ–ին, ինչպես կուսնոմենկլատուրայի անտաղանդ կառավարումն ու հիվանդ գաղափարախոսությունը։
Նացիստական Գերմանիայում էլ էին սիրում ներքին ու արտաքին թշնամիներ փնտրել և այդ թշնամիներով բացատրել միջին գերմանացու վատ կյանքը։
Արտաքին թշնամին Հիտլերի համար գրեթե ողջ աշխարհն էր, իսկ ներքինը՝ հրեաները։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ երկրորդ համշխարհային պատերազմի արդյունքում Գերմանիան ավերակների վերածվեց ու խելքի եկավ միայն դեմագոգիկ կառավարումը և հիվանդ մտածողությունը մերժելով։
Սերժի «թշնամիները»
Փոքրիկ մասշտաբի բռնապետիկներն էլ են սիրում քաղաքական, բարոյական ու իրավական պատասխանատվությունից խուսափել «թշնամիների» օգնությամբ, իսկ անհաջողությունները բացատրել ամեն ինչով, բայց ոչ սեփական սխալներով։ Սերժ Սարգսյանը բացառություն չէ։
Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած ՀՀԿ ղեկավարն այժմ փորձում է իր քարոզչամեքենայի օգնությամբ ներքին ու արտաքին թշնամիներ «բուծել» և մատուցել հանրությանը՝ «Ես մեղավոր չեմ, ինձ խանգարում են» ծրագրի շրջանակներում։
Տիգրան Սարգսյանը տնտեսական խայտառակ ցուցանիշներ է ապահովում, իսկ մեղավորը «միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամն» է հայտարարվում (արտաքին թշնամի)։ Իշխանություններն, իհարկե, «մոռանում» են, որ հայտարարել էին, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, բայց դե նման «մանր» բաները նրանց էնտուզիազմը չի պակասեցնում։
Երբ «միջազգային ճգնաժամի» «պլաստինկան» բոլորին հոգնեցրեց, «բարեշրջիչները» մեջտեղ բերեցին «օլիգարխ» կոչվածների թեման։
«Ա՛յ կվերացնենք օլիգարխներին, և կյանքը կդառնա մեղր»,– բոլշևիկյան ոճով ներքին թշնամիների տեղն են հանրությանը ցույց տալիս Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը և «օլիգարխներով» բացատրում տնտեսական անկումն ու բիզնես մթնոլորտի վատացումը։ Ոչինչ որ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է. գեբելսյան ոճով աշխատող քարոզչամեքենայի համար դա հարց չի։
Ինչ վերաբերում է «օլիգարխներին», ապա ՀՀԿ ղեկավարն անձամբ էր քարոզ տանում նրանց համար։ Այսինքն՝ եթե նույնիսկ մի պահ ընդունենք իշխանական քարոզչամեքենայի այն կոդերը, ըստ որի՝ Հայաստանը կծաղկի մի քանի «օլիգարխի» կուլակաթափ անելով, ապա միևնույն է Սերժ Սարգսյանի վրա կարվող «հակաօլիգարխիկ» իմիջը չի «նստում», քանի որ, կրկնեմ, նախագահը թաղ առ թաղ ընկած նեմեցռուբոներին ու սասիարտակներին էր քարոզում։
Իրականությունն այն է, որ Սերժն ուզում է միակ օլիգարխը լինել ու այդ իսկ պատճառով իրեն կից գործող երիտօլիգարխիայի միջոցով կեղծ թիրախներ է ստեղծում ու փորձում մոլորեցնել հանրությանը և վերարտադրվել։ Այդ գործում, ի դեպ, իշխանություններին սատարում են որոշ «քաղաքացիական ակտիվիստներ», որոնք, ասենք, «Մենք ենք այս գյուղի տերը», «Փրկենք Թոխմախի պուրակը» կամ «Թոխմախը մերն է» տիպի անվանումներով «հուժկու» նախաձեռնությունների միջոցով փոթորիկներ են սարքում մեկ բաժակ ջրում, էժանագին թամաշաներ բեմադրում, «ռասկրուտկա» լինում սերժական լրատվամիջոցներով և յուրօրինակ գեղամյանություն անում Սերժի համար։
Անցնենք առաջ։
Սերժ Սարգսյանի թիմն իրենց անարդյունավետ կառավարման պատճառ են ներկայացնում նաև Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Լևոն Տեր–Պետրոսյանին, ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր ինքնուրույնություն ունեն և Սերժի հաճախորդը չեն դառնում։ «Չեն թողնում, որ մարդը կառավարի»,– նշածս սուբյեկտների իբր դավադիր գործունեությունը նկատի ունենալով նեղսրտում են սերժականները։
«Անկախ» մամուլում երբեմն այնպիսի մտքի «գոհարների» ես հանդիպաում այս թեմաներով, որ ապշել կարելի է մարդկանց «մուտիլովկայական» երևակայության վրա։
«Սերժն Արևմուտքի օգնությամբ ուզում է բարեփոխումներ անել, բայց ռուսամետ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը թույլ չեն տալիս նրան գնալ այդ ճանապարհով։ Ուստի պետք է քաղաքացիականները սատարեն խեղճ ու արևմտամետ Սերժին, ով կրակն է ընկել օլիգարխների և ռուսամետ ուժերի ձեռքը»,– իրենք իրենց կամ իրենց հավատացողներին, կներեք արտահայտությանս, էշի տեղ դրած «վերլուծություններ» են տարածում Բաղրամյան 26–ի մշակները։
Ժանրի կանոնների համաձայն՝ սերժական վարչախումբն իր արտաքին թշնամի պետությունն էլ ունի։ Համենայնդեպս այդպես է ներկայացվում հանրությանը։ Մի՛ շտապեք եզրակացնել, որ այդ արտաքին թշնամիները Թուրքիան կամ Ադրբեջանն են։ Ըստ «անկախ» լրատվամիջոցների՝ արևմտամետ Սերժին դրսից խանգարում է Ռուսաստանը, և քանի դեռ ռուսական «բոբոն» մեզ սպառնում է՝ երկրում դրական փոփոխություններ չեն կարող լինել։ Ահա այսպիսի բլեֆ կոդ են դրել շրջանառության մեջ մեր տնաբույծ նեոբոլշևիկները։
Իշխանությունն, իհարկե, «մոռացել» է, որ իբր ռուսատյաց ու արևմտամետ Սերժ Սարգսյանը միակ հայ բարձրաստիճան պաշտոնյան է, ով ՌԴ հատուկ ծառայություններից (ԳՌՈՒ–ից) մեդալ է ստացել (բնականաբար՝ ՌԴ–ին ծառայելու համար), չհաշված այն, որ Սերժի նախագահության օրոք 49 տարով երկարաձգվել է ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու ժամկետը։ Ահա այսպիսի «խոխմա» արևմտամետ է Սերժը։ Ըստ ամենայնի՝ պարբերաբար ռուսների գիրկը նետվելով է նա պայքարում Պուտինի ու մյուսների դեմ։ Բայց չէ՞ որ այս ամենը մեծահասակների համար հորինված հեքիաթ է։ Ով ով, բայց սերժականներն արևմտամետությունից ու ռուսատյացությունից ընդհանրապես չպետք է խոսեն։
Եթե անգամ ընդունենք այն իռացիոնալ կոդը, թե միայն ռուսի ոտքը Հայաստանից կտրելով է հնարավոր զարգացում ակնկալել, ապա Սերժն այն մարդը չէ, ով դա պետք է անի։
Իրականությունն այն է, որ Սերժը աթոռամետ է և եթե աթոռի պահպանմանը կնպաստի Աբդուլա Գյուլի հետ Հայաստանի շահերի հաշվին սիլի–բիլի անելը, ապա նա որևէ խնդիր չունի այդպես վարվելու (հայ ժողովուրդը դա տեսավ հայ–թուրքական տխրահռչակ «ֆուտբոլի» ժամանակ)։ Հետևաբար՝ ասել, թե Սերժ Սարգսյան արևմտամետ կամ ռուսամետ է, առնվազն մանկամտություն է։
Ամփոփում
Արտաքին ու ներքին թշնամիներով հանրությանը կերակրող սերժական իշխանությունն ընդամենը ցույց է տալիս, որ սպառվել է։ Միայն սպառված իշխանությունն է թշնամիներ փնտրում։
Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի ներքին խնդիրները այս կամ այն «մետությամբ» կամ «տյացությամբ» չեն լուծվելու։ Պետք է ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ լինել, այլ հայաստանակենտրոն։
«Արևմտամետությամբ» կամ «ռուսամետությամբ» անկեղծորեն առաջնորդվողներն, ըստ էության, հակապետական մտածողության կրողներ են, հոգով ստրուկներ, ովքեր ներքուստ չեն կարողացել ձերբազատվել Օսմանյան կամ Բոլշևիկյան կայսրության լծից, ու կապ չունի, որ իրենց բառապաշարում օգտագործում են «Անկախ Հայաստան» կամ «Ինքնիշխան պետություն» ձևակերպումները։
Հայկական իրականության մեջ արևմտամետ ինքնահռչակվածների մեծ մասը վերջում թրքալիբերալ է դառնում, իսկ ինքնամոռաց ռուսամետների մեծ մասը՝ թրքաբոլշևիկ։ Հարկ է շեշտել, որ թրքալիբերալն ու թրքաբոլշևիկը ձևով տարբեր, սակայն բովանդակությամբ նույն հակապետական երևույթներն են։
Եթե մենք մեր ոտքերի վրա պինդ կանգնենք, ապա ոչ մի արտաքին միջամտություն չի կարող վնասել Հայաստանին։
Մենք պետք է դաշնակիցներ, այլ ոչ թե հովանավորներ կամ տերեր փնտրենք։ Կատարյալ հիմարություն է ինչպես ծայրահեղ արևմտամետությունն ու հակաարևմտամետությունը, այնպես էլ ծայրահեղ ռուսամետությունն ու հակառուսամետությունը։ Ընդամենը պետք է հայամետ լինել, և վերջ։
Անշու՛շտ, Հայաստանի զարգացման վեկտորը պետք է դեպի Եվրոմիությունն ուղղված լինի, բայց դա չի նշանակում, որ ՌԴ–ի հետ անպայման պետք է վատ հարաբերություններ ունենալ։
«ՌԴ–ի հետ գործընկերությունը խոչընդոտում է ԵՄ–ի հետ ինտեգրվելուն» բանաձևով առաջնորդվողները երևույթներն ընկալում են պարզունակ ու խեղաթյուրված ձևով։
Առանձնահատուկ կուզենայի նշել, որ Հայաստանի խնդիրն օլիգարխ կոչվածները չեն, այլ կլանաօլիգարխիկ համակարգն է, որն ուզում է գերկենտրոնացնել Սերժ Սարգսյանն ու ստեղծել «Մեկ օլիգարխի» կամ «Մեկ փեսայի» տնտեսություն ինչպիսին, օրինակ, միջինասիական երկրներում կամ հետադիմական այլ պետություններում է գործում։
Եվ այսպես, Հայաստանի հիմնական թշնամին մեզանում գործող տնտեսաքաղաքական համակարգն է։ Իրական արտաքին թշնամին ոչինչ չի կարող անել և չի կարող սպառնալ Հայաստանի անվտանգությանը, եթե մեզ մոտ ժողովրդավարական հարաբերություններ ձևավորվեն և լինի մրցակցային տնտեսություն։ Ուստի՝ կլանաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը Հայաստանի ապագայով մտահոգ ուժերի և անհատների գլխավոր խնդիրը պետք է լինի։
2013–ին սպասվող նախագահական ընտրությունները հարմար առիթ են քաղաքական ու քաղաքացիական ինքնուրույն ուժերի միջոցով իշխանափոխություն անելու և համակարգային փոփոխությունների գնալու համար։
Կարեն Հակոբջանյան