Լրահոս

04.06.2009 19:13


ՀԴՄ և հսկիչ գնումների ոլորտի ընդլայնում

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հունիսի 4-ին ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ և փոփոխություն կատարել իր 2005թ. սեպտեմբերի 15-ի N1600-Ն որոշման մեջ։ Այն նպատակ ունի մանրածախ առևտրի և բնակչությանը ծառայությունների մատուցման առանձին ոլորտներում ապահովել հաշվիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն ու շահագործումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի վերաբերյալ հայեցակարգին»։ Փաստաթղթի նպատակն է հարկային ստուգումների նոր քաղաքականության ներդրումը, որը հնարավորություն կտա հարկային ստուգումները կառուցել վերլուծության և ռիսկային չափանիշների հիման վրա։ Քանի որ այս փոփոխությունը որոշակի իմաստով կարող է համարվել խստացում, այն կիրառվելու է 2011թ. հունվարից։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստաթուղթն անվանել է կարևորագույններից մեկը, որը հանդիսանալու է ոլորտի բարեփոխումն իրականացնելու հիմքը։

Այս խորագրի վերջին նյութերը