Իշխանական քարոզչամեքենան համառորեն փորձում է Սերժ Սարգսյանից ստանալ արևմտամետ գործչի կերպար։ Դրանով ուզում են ասել, թե իբր ՀՀ նախագահը ժողովրդավարական ձգտումներ ունի։ Ավելի մեծ բլեֆ ու դեմագոգիա հնարավոր չէր պատկերացնել։
«Արևմտամետ» ջրերն են ընկած նաև Սերժի հաճախորդները՝ Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, «ժառանգության» համամասնական ցուցակի մեծ մասը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ և այլն։ Սա էլ է բլեֆ, քանզի հաճախորդներն, ըստ սահմանման, չեն կարող որևէ «մետություն» ունենալ. նրանց որ կողմը թեքեն, այն կողմն էլ «կմետվեն»։
Ուշագրավն այն է, որ իշխանական քարոզչամեքենան միևնույն ժամանակ զբաղված է ինքնուրույնություն ունեցող ու Սերժին չենթարկվող բոլոր ուժերին որպես ռուսամետներ ներկայացնելով։
Եվ այսպես, իշխանությունն իր համար ստեղծել է մի կեղծ քաղաքական դաշտ, որտեղ ուժերին բաժանել է արևմտամետների և ռուսամետների (ուշադրությու՛ն դարձրեք. սրանց համար չկան հայամետներ և ՀՀ քաղաքական ուժերը միայն պետք է սպասարկեն այլ կենտրոնների շահերը)։ Ըստ նրանց՝ ռուսամետները «քըխ» են, իսկ արևմտամետները՝ «պուպուշ»։
Այս պահին մի կողմ թողնելով «քըխ»–ի ու «պուպուշի» թեման՝ նկատենք, որ մեծագույն երևակայության դեպքում անգամ Սերժ Սարգսյանին հնարավոր չէ արևմտամետ ներկայացնել, ինչպես նաև ռուսամետ։ Նա չունի կայուն սկզբունքներ և շարժվում է «օրվա կուրսով»։ Սերժը Պուտինին տեսնելիս իրեն պահում է ռուսահպատակի պես, Հիլարի Քլինթոնին տեսնելիս՝ ամերիկահպատակի, իսկ որ ամենանողկալին է՝ Գյուլին տեսնելիս և մեր ֆուտբոլիստների գոլ ուտելիս՝երիտասարդ բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանի պես։
Իսկ թե ինչու են իշխանական PR–չիկները ձգտում Սերժ Սարգսյանին արևմտամետ ներկայացնել, այլ խոսակցության թեմա է։ Միայն հիշեցնենք, որ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում էլ էր շրջանառության մեջ դրվել այն թեզը, թե Սարգսյանը Հայաստանը «չերեզ» Թուրքիա տանելու է դեպի Արևմուտք և կտրելու է ռուսի ոտքը ՀՀ տարածքից։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ ՀՀԿ ղեկավարը ռուսական ռազմաբազաների տեղակայումը մեզ մոտ 49 տարով երկարաձգելու պայմանագիր ստորագրեց։
Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչով է ավարտվելու Սերժի «արևմտամետության» հերթական սրացումները։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այս առումով մի հետաքրքիր միտք էր հայտնել։ Նա նշել էր, որ Սարգսյանն այս անգամ ռուսներին կարող է զիջել իր հաճախորդներից կազմվելիք «լիբերալ» կոչված կենտրոնը։ Դատելով ամենից՝ Դանիելյանի ասածներն ամենայն հավանականությամբ կիրականան (եթե, իհարկե, կենտրոնը գլուխ գա)։
Հայ «թունդ արևմտամետների» վերջին հանգրվանը միշտ էլ, պատկերավոր ասած, ռուսների հետույքն է եղել։ Դա լավագույն դեպքում։ Իսկ ընդհանրապես, ռուսամետությամբ կամ արևմտամետությամբ առաջնորդվողները վերջում դառնում են Նժդեհի դիպուկ ձևակերպմամբ՝ թրքաբոլշևիկներ։
«Արևմտամետների» վերջին հանգրվանը
Իշխանական քարոզչամեքենան համառորեն փորձում է Սերժ Սարգսյանից ստանալ արևմտամետ գործչի կերպար։ Դրանով ուզում են ասել, թե իբր ՀՀ նախագահը ժողովրդավարական ձգտումներ ունի։ Ավելի մեծ բլեֆ ու դեմագոգիա հնարավոր չէր պատկերացնել։
«Արևմտամետ» ջրերն են ընկած նաև Սերժի հաճախորդները՝ Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, «ժառանգության» համամասնական ցուցակի մեծ մասը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ և այլն։ Սա էլ է բլեֆ, քանզի հաճախորդներն, ըստ սահմանման, չեն կարող որևէ «մետություն» ունենալ. նրանց որ կողմը թեքեն, այն կողմն էլ «կմետվեն»։
Ուշագրավն այն է, որ իշխանական քարոզչամեքենան միևնույն ժամանակ զբաղված է ինքնուրույնություն ունեցող ու Սերժին չենթարկվող բոլոր ուժերին որպես ռուսամետներ ներկայացնելով։
Եվ այսպես, իշխանությունն իր համար ստեղծել է մի կեղծ քաղաքական դաշտ, որտեղ ուժերին բաժանել է արևմտամետների և ռուսամետների (ուշադրությու՛ն դարձրեք. սրանց համար չկան հայամետներ և ՀՀ քաղաքական ուժերը միայն պետք է սպասարկեն այլ կենտրոնների շահերը)։ Ըստ նրանց՝ ռուսամետները «քըխ» են, իսկ արևմտամետները՝ «պուպուշ»։
Այս պահին մի կողմ թողնելով «քըխ»–ի ու «պուպուշի» թեման՝ նկատենք, որ մեծագույն երևակայության դեպքում անգամ Սերժ Սարգսյանին հնարավոր չէ արևմտամետ ներկայացնել, ինչպես նաև ռուսամետ։ Նա չունի կայուն սկզբունքներ և շարժվում է «օրվա կուրսով»։ Սերժը Պուտինին տեսնելիս իրեն պահում է ռուսահպատակի պես, Հիլարի Քլինթոնին տեսնելիս՝ ամերիկահպատակի, իսկ որ ամենանողկալին է՝ Գյուլին տեսնելիս և մեր ֆուտբոլիստների գոլ ուտելիս՝ երիտասարդ բոլշևիկ Ղուկաս Ղուկասյանի պես։
Իսկ թե ինչու են իշխանական PR–չիկները ձգտում Սերժ Սարգսյանին արևմտամետ ներկայացնել, այլ խոսակցության թեմա է։ Միայն հիշեցնենք, որ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում էլ էր շրջանառության մեջ դրվել այն թեզը, թե Սարգսյանը Հայաստանը «չերեզ» Թուրքիա տանելու է դեպի Արևմուտք և կտրելու է ռուսի ոտքը ՀՀ տարածքից։ Այդ ամենն ավարտվեց նրանով, որ ՀՀԿ ղեկավարը ռուսական ռազմաբազաների տեղակայումը մեզ մոտ 49 տարով երկարաձգելու պայմանագիր ստորագրեց։
Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչով է ավարտվելու Սերժի «արևմտամետության» հերթական սրացումները։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այս առումով մի հետաքրքիր միտք էր հայտնել։ Նա նշել էր, որ Սարգսյանն այս անգամ ռուսներին կարող է զիջել իր հաճախորդներից կազմվելիք «լիբերալ» կոչված կենտրոնը։ Դատելով ամենից՝ Դանիելյանի ասածներն ամենայն հավանականությամբ կիրականան (եթե, իհարկե, կենտրոնը գլուխ գա)։
Հայ «թունդ արևմտամետների» վերջին հանգրվանը միշտ էլ, պատկերավոր ասած, ռուսների հետույքն է եղել։ Դա լավագույն դեպքում։ Իսկ ընդհանրապես, ռուսամետությամբ կամ արևմտամետությամբ առաջնորդվողները վերջում դառնում են Նժդեհի դիպուկ ձևակերպմամբ՝ թրքաբոլշևիկներ։
Կորյուն Մանուկյան