Լրահոս

04.06.2009 19:25


կառավարությունը քննարկել է հակաճգնաժամային միջոցներ, սոցիալական հարցեր

ՀՀ կառավարությունը «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը։ Ցանկում ընդգրկված են առողջապահական, մշակութային, կրթական, մարզական օբյեկտներ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարաններ, պետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհներ և այլն, որոնց շինարարության նախահաշվային արժեքները որոշման հավելվածում ներառվել են ՀՀ պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն։

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ և փոփոխություններ կատարել իր ընդունած նախկին որոշումներից մեկի հավելվածում, որով երկրի 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորում է պետությունը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նպատակային ծրագիրը իրականացվում է առաջին անգամ, և այժմ հարկավոր է ընդլայնել ըստ էության անտոկոս վարկ ստացողների շրջանակը, որպեսզի բացառիկ հնարավորությունից կարողանան օգտվել շատերը։

Այս խորագրի վերջին նյութերը