Լրահոս

04.06.2009 19:31


«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ սակագները չի բարձրացնի

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ սակագները չի բարձրացնի

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ներկայացնելով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ մեկ տարվա աշխատնքը, ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինն ասել է, որ այս տարին հեշտ չի եղել, խոստանալով կատարել իր վրա վերցված բոլոր պարտավորությունները:
Նա նշել է, որ ընկերության կառավարման կոնցեսիոն պայմանագրում տեղի կունենան փոփոխությոններ, որոնք ուղղված կլինեն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի արդյունավետության և սպասարկման ոլորտի բարձրացմանը:
Անդրադառնալով ընկերության կողմից սակագների բարձրացման հարցին՝ Շևքեթ Շայդուլինն ասել է, որ այս տարի ընկերությունը սակագները չի բարձրացնի: Նա նաև տեղեկացրել է, որ ընկերությունը նոր կառավարման քաղաքականության շնորհիվ հնարավորություն է ունեցել բարձրացնել աշխատավաձերը, դրանք հասցնելով 115 հազ. դրամի:
Նա նաև նշել է, որ ըներությունը ստացել է ֆինանսավորումը և նախատեսում է մի քանի կարևոր ծրագրերի իրականացում: Մասնավորապես նախատեսվում է շահագործել Արմավիր-Երևան և Արմավիր-Երևան-Սևան-Շորժա գիծը, վերանորոգել Գյումրիի և Մասիսի կայարանները և այլն:

Այս խորագրի վերջին նյութերը