«Միջազգային կենտրոնների» մեծ սիրահար Տիգրան Սարգսյանը սիրում է նաև խոսել «Հայկական աշխարհի» մասին։ Նա ոչ միայն խոսում է, այլ նաև կյանքի կոչում «Հայկական աշխարհ» գաղափարը։
Եթե մի կողմ թողնենք հարցի հուզական և դեմագոգիկ կողմը, ապա «Հայկական աշխարհի» գաղափարը շատ կիրառական ու կարևոր նշանակություն ունի այս իշխանության համար։ Դրա էությունը հետևյալն է՝ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը պետք է այս կամ այն ձևով կապը պահեն Հայաստանի հետ։ «Կապ պահել» ասելով «բարեշրջիչները», բնականաբար, հասկանում են փող ուղարկելը։ Մնացած «հայրենասիրական» ձևակերպումներն ընդամենը շղարշի դեր են կատարում։
«Հայկական աշխարհի» գաղափարախոսությունը ենթադրում է նաև, որ ոչ միայն սփյուռքահայերը պետք է փող ուղարկեն Հայաստան, այլ նաև հայաստանցիների աշխատունակ մասը պետք է ժամանակավորապես լքի մեր երկիրը՝ արտերկրում փող աշխատելու և Հայաստանում մնացած հարազատներին ուղարկելու համար։
Եթե մոդելային տեսք տանք «Հայկական աշխարհին», ապա կունենանք հետևյալը. ՀՀ իշխանությունը նպաստում է «Հայկական աշխարհի» «բնակիչների» քանակի ավելացմանը (բա մնա հեղափոխությու՞ն անեն), որի արդյունքում մեծանում է դրսից փող գալու ծավալը, ինչն էլ հնարավորություն է տալիս հայաստանյան տնտեսաքաղաքական օլիգարխիային (Սերժ Սարգսյանի գլխավորությամբ) հարստանալ։ Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականություն կոչվածը սա է (գումարած՝ Հայաստանի հաշվին դրսից վարկ բերելն ու այստեղ մսխելը)։
Չբավարարվելով ձեռքբերածով՝ իշխանությունները հիմա որոշել են հաշվառման ենթարկել «Հայկական աշխարհի» բնակիչներին և լրացուցիչ հարկման ենթարկել նրանց, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ ստանալ, թե ով որտեղ է փող աշխատում և որքան ժամանակում։
Ինչպես հայտնի է, հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 3.000 դրամ:
Սա նշանակում է, որ այլ երկրում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր միգրանտ Հայաստան վերադառնալիս տուգանվելու է` 3.000 դրամի չափով, քանզի հազիվ թե խոպանչիներն արտերկրում գտնվելու ժամանակ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության դռները ծեծեն ու ասեն, թե գրանցեք մեզ, արդեն եկել ենք: Մարդիկ Հայաստանի չինովնիկներից են փախնում, էլ ուր մնաց, թե դրսում հայ չինովնիկի փնտրեն։
Հայաստանցիներին դրսում հաշվառելու գործում, ի դեպ, ներգրավվել է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին սկանդալային հրապարակումներ եղան հայկական մամուլում։ Զարմանալու կարիք չկա. ուրիշ բան հնարավոր չէր սպասել կեղծ բարեպաշտությամբ տառապող և մեռելոցներով մեր կյանքը բարեփոխող այս իշխանություններից։
Այսպիսով, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը «Հայկական աշխարհում» մտցրել են նոր հարկատեսակ, որը կարելի է «Դրսում փող աշխատելու տեղը չասելու» հարկ անվանել։ Թվում է, թե 3.000 դրամը չնչին գումար է, բայց եթե այն բազմապատկում ես 400.000–ով (տարբեր տվյալներով մոտ այդքան մարդ է մեկնում խոպան), ապա շատ կլորիկ գումար է ստացվում, որը կառավարության համար «օդից» փող քամելու պես մի բան է։
Փաստորեն, 3.000 դրամն այն գինն է, որն իշխանությունը լրացուցիչ կարգով պահանջում է դրսում փող աշխատող հայերից։ Այսինքն՝ «Հայկական աշխարհի» գինը 3.000 դրամ է։ Երևի այս նորամուծությունն ի նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ միայնակ բեմի վրա կանգնած անընդհատ կրկնում էր «Հավատա՛նք, որ փոխենք»։
«Հայկական աշխարհի» գինը

Կորյուն Մանուկյան