Արծվիկ Մինասյան. «Հասարակությանը պետք է պատրաստել արդար ընտրությունների»
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն օրերսբոլոր «առողջ ուժերին, որոնք ստեղծված են գաղափարախոսական հիմքի վրա, որոնք իրենց համարում են քաղաքական և մաս չեն կազմում «մաֆիոզ քաղաքականության», կոչ է արել միավորվել և պայքարել Հայաստանում ստեղծված «քրեական ամբողջատիրական» համակարգի դեմ։
Այդպիսի քաղաքական միավոր Լևոն Զուրաբյանը անվանել է Դաշնակցությանը։
«Հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ի նշած խնդիրների դեմ միասին պայքարեք» հարցին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանել է.
-Այն, որ մենք պայքարելու ենք, դա միանշանակ է։ Բոլոր այն անձինք, քաղաքական ուժերը, ովքեր այդ պայքարում ընդհանուր նպատակ կհետապնդեն՝ արդար ընտրություններ երաշխավորելը, համակարգ ստեղծելը, մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ։ Ինչ վերաբերում է այդ առաջարկին, կարծում եմ՝ դրա պաշտոնական ընդունումից հետո մեր կուսակցությունն այն կքննարկի։ Բայց մի բան հստակ է. պետք է ձևակերպել օրակարգ։
Ըստ Արծվիկ Մինասյանի, այդ օրակարգը ոչ թե ամեն գնով իշխանափոխությունն է, այլ հասարակությանը պատրաստել արդար ընտրությունների, որն էլ իր հերթին երաշխավորելու է իշխանափոխություն։
Արծվիկ Մինասյան. «Հասարակությանը պետք է պատրաստել արդար ընտրությունների»
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն օրերս բոլոր «առողջ ուժերին, որոնք ստեղծված են գաղափարախոսական հիմքի վրա, որոնք իրենց համարում են քաղաքական և մաս չեն կազմում «մաֆիոզ քաղաքականության», կոչ է արել միավորվել և պայքարել Հայաստանում ստեղծված «քրեական ամբողջատիրական» համակարգի դեմ։