Վերջին երեք–չորս տարիների փորձը ցույց է տալիս, որ գործ ունենք անարդյունավետությամբ աչքի ընկնող իշխանության հետ։ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հիմա, փաստացի, ընդունում են, որ տապալվել են բոլոր ոլորտներում, բայց փոխարենը հետևություններ անելու և հանրությանը հաշվետվություն ներկայացնելու, նրանք սեփական անփոխարինելիության գիծն են առաջ տանում՝ շրջանառության մեջ դնելով «Ուրիշ մարդ չկա, որ մեզ փոխարինի. բոլորն էլ մեզ նման վատն են» և «Եթե մենք չլինեինք, ապա կարող էր ավելի վատ արդյունք լինել» թեզերը։
Սրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ և հանրային կյանքում։ Սարգսյանի համար գլխավորն այն է, որ թերությունների և ձախողումների մասին չխոսվի, կամ եթե խոսվում է, ապա մեղավորներ ներկայացվեն բոլորը, բացի իրենից։ «Անկախ» մամուլն, ի դեպ, հենց դրանով էլ զբաղված է։
Սերժ Սարգսյանի համար կարևորը ոչ թե արդյունքն է, այլ արդյունքի իմիտացիան, այսինքն՝ ձևը գերակայում է բովանդակության նկատմամբ։ Ասվածի վառ ապացույցը ՀՀ նախագահի ելույթներն են, որոնք պարզունակ մտքերի շարան են և դպրոցահասակ երեխայի շարադրություն են հիշեցնում։
Իշխանական քարոզչամեքենան փորձում է մոնոտոն և ականջ հոգնեցնող ձայնով արտաբերած սերժական ելույթները ներկայացնել որպես բարեփոխումներ նախանշող կոդեր, սակայն պարզից էլ պարզ է, որ «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» տիպի ձևակերպումներն ավելի շուտ պատասխանատվությունից խուսափելու միջոց են, քան բարեփոխման բանաձևեր։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Սերժ Սարգսյանի ելույթները բարեփոխումների սկիզբ են ազդարարում, ապա նրա արածները խորը հակասության մեջ են ասածների հետ։ Այսպես՝ որքան շատ է խոսում Ս. Սարգսյանը իշխանության և գործարարության տարանջատման մասին, այնքան ավելի են սերտաճում այդ երկու համակարգերը, ընդ որում՝ նախագահն անձամբ է քարոզում այդ սերտաճվածության օգտին։ Այդ ծրագրի շրջանակներում էր Սարգսյանն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ վերածվել օլիգարխ կոչվածների գովազդային գործակալի։ Սա ընդամենը մեկ օրինակ էր, երբ հակասության մեջ էին մտել նախագահի խոսքն ու գործը։ Բազում այլ օրինակներ էլ կարող ենք բերել, բայց վերը նշվածն էլ հերիք է, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ գործ ունենք դեմագոգիկ կառավարիչների հետ։
Ս. Սարգսյանի համար խոսքը երկրորդական կամ ավելի ճիշտ՝ տասներորդական նշանակություն ունի։ Նրա կառավարման ոճին ներհատուկ է ստախոսությունը։
Ս. Սարգսյանի համար բառերն ընդամենը մարդկանց խաբելու միջոց են և փողով չչափվող անշոշափելի երևույթներ։ Նա առանց աչք թարթելու կարող է հայտարարել մի բան, բայց անել ճիշտ հակառակը, մարդկանց աչքերին նայելով խոստանալ մի բան, բայց վարվել լրիվ այլ կերպ։ Այդպես եղավ և՛ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության, և՛ տնտեսական կառավարման, և՛ տարատեսակ նախագծերի հետ կապված։
Խոստանալ և չանել. ահա՛ այս իշխանության բնորոշ գիծը։ Խոստանալ, որ ճգնաժամը կշրջանցի մեզ, բայց հետո անընդհատ վկայակոչել միջազգային ճգնաժամը՝ խուսափելու համար պատասխանատվությունից։ Խոստանալ, որ Իրան–Հայաստան երկաթգիծ է կառուցվելու, բայց «մոռանալ» այդ մասին։ Խոստանալ, որ Դիլիջանը ֆինանսական կենտրոն է դառնալու, բայց ընդամենը օտարալեզու դպրոցի շինարարություն սկսել այնտեղ։ Խոստանալ, որ 2012–ին նորանկախ Հայաստանի ամենալավ ընտրություններն են անցկացվելու, բայց ամենալկտի ձևով կեղծել ընտրությունները։ Մի խոսքով...
Սերժ Սարգսյանի ու իր նեղ թիմի միակ նպատակը, որը նրանց մոտ վաղուց վերածվել է ինքնանպատակի և «իդեա–ֆիքսի»՝ իշխանություն ունենալն է։ Հանուն այդ նպատակի զոհաբերվում են թե՛ պետական, թե՛ հանրային շահերը։ Ու քանի որ պետական կառավարումը վերածվել է մեկ մարդու անձնական շահերի սպասարկման ֆունկցիայի, ուստի՝ խաղի կանոն է դարձել բանսարկությունը կամ ինչպես ընդունված է ասել՝ «մուտիլովկան»։
Նախագահական նստավայրն այժմ դարձել է «մուտիլովկաների» արտադրության ու տարածման ֆաբրիկա։ Ստեղծվել կամ գնվել են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց առջև խնդիր է դրված պղտորել հանրային մթնոլորտն ու կեղտոտել ամենքին ու ամեն ինչ, որպեսզի այդ կեղտի մեջ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու մյուսների կեղտոտվածությունը չերևա։ Ասել է թե՝ նախագահը ոչ թե ուզում է հանրային մթնոլորտը բարելավել ու քաղաքական դաշտը մաքրել, այլ ձգտում է «փչացնել» բոլորին, որպեսզի անբարոյական դաշտում իր ով լինելու հարցը դուրս գա հանրային օրակարգից՝ «Բոլորն էլ փչացած են, ինչու՞ եք միայն ինձ քննարկում» թեմայով։
Սերժ Սարգսյանի պատկերացրած քաղաքական դաշտն, ըստ այդմ, անապատի պես մի բան է, որտեղ ընդամենը մեկ ծառ կա և այդ ծառի տերն ինքն է՝ ում ուզի կթողնի դրա տակ հովանալու։
Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ ղեկավարի համար գործընկերներ չեն կարող լինել։ Նա միայն «հաճախորդային» հարաբերությունների ժամանակ է իրեն ապահով զգում, քանզի թույլ տիպի ղեկավար է, ինչպիսին որ հանդիպում ենք ավտորիտար երկրների մեծ մասում։
Սարգսյանի համար ցանկալի քաղաքական գործչի կերպարը գեղամյանատիպ դեմքերն են։ Արթուր Բաղդասարյանը նրա երազած գործընկերն է։ Ինքնուրույն մարդկանցից և ուժերից նա սարսափում է ինչպես սատանան խունկից։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանն իրեն ինչպես ձուկը ջրում է զգում զրոների հետ հարաբերվելիս։ Սեփական «ես»–ն ունեցողները նրա անձնական թշնամիներն են, քանզի նմանատիպ մարդկանցից նա պաթոլոգիկ վախ ունի։
Ամփոփելով թեման՝ նշենք, որ եթե ներկայիս կառավարման համակարգը վերարտադրվի, ապա հայաստանյան բարքերը գրեթե չեն տարբերվի միջինասիական հետամնաց երկրներում ստեղծվածից, ինչը թույլ տալ չի կարելի։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի սպասարկենք Սերժ Սարգսյանի հետադիմական հավակնությունները։ Պետությունն ու ժողովուրդը չեն կարող գերի դառնալ միակ օլիգարխը լինելու սերժսարգսյանական ձգտումներին։ Հետևաբար՝ 2013թ. պետք է վերջ դնել այս անարդյունավետ կառավարմանն ու քաղաքական ասպարեզից հեռացնել «Սերժ Սարգսյան &co»–ին՝ վարչապետով ու երիտօլիգարխիայով հանդերձ։
Երբ բանսարկությունը դառնում է միակ զենքը
Վերջին երեք–չորս տարիների փորձը ցույց է տալիս, որ գործ ունենք անարդյունավետությամբ աչքի ընկնող իշխանության հետ։ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը հիմա, փաստացի, ընդունում են, որ տապալվել են բոլոր ոլորտներում, բայց փոխարենը հետևություններ անելու և հանրությանը հաշվետվություն ներկայացնելու, նրանք սեփական անփոխարինելիության գիծն են առաջ տանում՝ շրջանառության մեջ դնելով «Ուրիշ մարդ չկա, որ մեզ փոխարինի. բոլորն էլ մեզ նման վատն են» և «Եթե մենք չլինեինք, ապա կարող էր ավելի վատ արդյունք լինել» թեզերը։
Սրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ և հանրային կյանքում։ Սարգսյանի համար գլխավորն այն է, որ թերությունների և ձախողումների մասին չխոսվի, կամ եթե խոսվում է, ապա մեղավորներ ներկայացվեն բոլորը, բացի իրենից։ «Անկախ» մամուլն, ի դեպ, հենց դրանով էլ զբաղված է։
Սերժ Սարգսյանի համար կարևորը ոչ թե արդյունքն է, այլ արդյունքի իմիտացիան, այսինքն՝ ձևը գերակայում է բովանդակության նկատմամբ։ Ասվածի վառ ապացույցը ՀՀ նախագահի ելույթներն են, որոնք պարզունակ մտքերի շարան են և դպրոցահասակ երեխայի շարադրություն են հիշեցնում։
Իշխանական քարոզչամեքենան փորձում է մոնոտոն և ականջ հոգնեցնող ձայնով արտաբերած սերժական ելույթները ներկայացնել որպես բարեփոխումներ նախանշող կոդեր, սակայն պարզից էլ պարզ է, որ «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» տիպի ձևակերպումներն ավելի շուտ պատասխանատվությունից խուսափելու միջոց են, քան բարեփոխման բանաձևեր։
Եթե նույնիսկ ընդունենք, որ Սերժ Սարգսյանի ելույթները բարեփոխումների սկիզբ են ազդարարում, ապա նրա արածները խորը հակասության մեջ են ասածների հետ։ Այսպես՝ որքան շատ է խոսում Ս. Սարգսյանը իշխանության և գործարարության տարանջատման մասին, այնքան ավելի են սերտաճում այդ երկու համակարգերը, ընդ որում՝ նախագահն անձամբ է քարոզում այդ սերտաճվածության օգտին։ Այդ ծրագրի շրջանակներում էր Սարգսյանն ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ վերածվել օլիգարխ կոչվածների գովազդային գործակալի։ Սա ընդամենը մեկ օրինակ էր, երբ հակասության մեջ էին մտել նախագահի խոսքն ու գործը։ Բազում այլ օրինակներ էլ կարող ենք բերել, բայց վերը նշվածն էլ հերիք է, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ գործ ունենք դեմագոգիկ կառավարիչների հետ։
Ս. Սարգսյանի համար խոսքը երկրորդական կամ ավելի ճիշտ՝ տասներորդական նշանակություն ունի։ Նրա կառավարման ոճին ներհատուկ է ստախոսությունը։
Ս. Սարգսյանի համար բառերն ընդամենը մարդկանց խաբելու միջոց են և փողով չչափվող անշոշափելի երևույթներ։ Նա առանց աչք թարթելու կարող է հայտարարել մի բան, բայց անել ճիշտ հակառակը, մարդկանց աչքերին նայելով խոստանալ մի բան, բայց վարվել լրիվ այլ կերպ։ Այդպես եղավ և՛ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության, և՛ տնտեսական կառավարման, և՛ տարատեսակ նախագծերի հետ կապված։
Խոստանալ և չանել. ահա՛ այս իշխանության բնորոշ գիծը։ Խոստանալ, որ ճգնաժամը կշրջանցի մեզ, բայց հետո անընդհատ վկայակոչել միջազգային ճգնաժամը՝ խուսափելու համար պատասխանատվությունից։ Խոստանալ, որ Իրան–Հայաստան երկաթգիծ է կառուցվելու, բայց «մոռանալ» այդ մասին։ Խոստանալ, որ Դիլիջանը ֆինանսական կենտրոն է դառնալու, բայց ընդամենը օտարալեզու դպրոցի շինարարություն սկսել այնտեղ։ Խոստանալ, որ 2012–ին նորանկախ Հայաստանի ամենալավ ընտրություններն են անցկացվելու, բայց ամենալկտի ձևով կեղծել ընտրությունները։ Մի խոսքով...
Սերժ Սարգսյանի ու իր նեղ թիմի միակ նպատակը, որը նրանց մոտ վաղուց վերածվել է ինքնանպատակի և «իդեա–ֆիքսի»՝ իշխանություն ունենալն է։ Հանուն այդ նպատակի զոհաբերվում են թե՛ պետական, թե՛ հանրային շահերը։ Ու քանի որ պետական կառավարումը վերածվել է մեկ մարդու անձնական շահերի սպասարկման ֆունկցիայի, ուստի՝ խաղի կանոն է դարձել բանսարկությունը կամ ինչպես ընդունված է ասել՝ «մուտիլովկան»։
Նախագահական նստավայրն այժմ դարձել է «մուտիլովկաների» արտադրության ու տարածման ֆաբրիկա։ Ստեղծվել կամ գնվել են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց առջև խնդիր է դրված պղտորել հանրային մթնոլորտն ու կեղտոտել ամենքին ու ամեն ինչ, որպեսզի այդ կեղտի մեջ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու մյուսների կեղտոտվածությունը չերևա։ Ասել է թե՝ նախագահը ոչ թե ուզում է հանրային մթնոլորտը բարելավել ու քաղաքական դաշտը մաքրել, այլ ձգտում է «փչացնել» բոլորին, որպեսզի անբարոյական դաշտում իր ով լինելու հարցը դուրս գա հանրային օրակարգից՝ «Բոլորն էլ փչացած են, ինչու՞ եք միայն ինձ քննարկում» թեմայով։
Սերժ Սարգսյանի պատկերացրած քաղաքական դաշտն, ըստ այդմ, անապատի պես մի բան է, որտեղ ընդամենը մեկ ծառ կա և այդ ծառի տերն ինքն է՝ ում ուզի կթողնի դրա տակ հովանալու։
Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ ղեկավարի համար գործընկերներ չեն կարող լինել։ Նա միայն «հաճախորդային» հարաբերությունների ժամանակ է իրեն ապահով զգում, քանզի թույլ տիպի ղեկավար է, ինչպիսին որ հանդիպում ենք ավտորիտար երկրների մեծ մասում։
Սարգսյանի համար ցանկալի քաղաքական գործչի կերպարը գեղամյանատիպ դեմքերն են։ Արթուր Բաղդասարյանը նրա երազած գործընկերն է։ Ինքնուրույն մարդկանցից և ուժերից նա սարսափում է ինչպես սատանան խունկից։ Այլ կերպ ասած՝ Սարգսյանն իրեն ինչպես ձուկը ջրում է զգում զրոների հետ հարաբերվելիս։ Սեփական «ես»–ն ունեցողները նրա անձնական թշնամիներն են, քանզի նմանատիպ մարդկանցից նա պաթոլոգիկ վախ ունի։
Ամփոփելով թեման՝ նշենք, որ եթե ներկայիս կառավարման համակարգը վերարտադրվի, ապա հայաստանյան բարքերը գրեթե չեն տարբերվի միջինասիական հետամնաց երկրներում ստեղծվածից, ինչը թույլ տալ չի կարելի։ Մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի սպասարկենք Սերժ Սարգսյանի հետադիմական հավակնությունները։ Պետությունն ու ժողովուրդը չեն կարող գերի դառնալ միակ օլիգարխը լինելու սերժսարգսյանական ձգտումներին։ Հետևաբար՝ 2013թ. պետք է վերջ դնել այս անարդյունավետ կառավարմանն ու քաղաքական ասպարեզից հեռացնել «Սերժ Սարգսյան & co»–ին՝ վարչապետով ու երիտօլիգարխիայով հանդերձ։
Կարեն Հակոբջանյան