Լրահոս

05.06.2009 09:54


Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ընտրախախտումների վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանի կողմից ներկայացված՝ ընտրախախտումների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանից հունիսի 4-ին ստացել է դիմում՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 9/28, 5/25, 8/06, 9/21, 10/20 ընտրատեղամասերում և թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական գործընթացում ներգրավված անձանց,  մասնավորապես դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ կից արձանագրություններով:

Նկատի ունենալով, որ ներկայացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով  նախատեսված հանցագործության հատկանիշներ և որ նշված փաստերը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հունիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի, 150-րդ և 153-րդ  հոդվածների հատկանիշներով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը